Հապալասը, ըստ սննդաբան Սվետլանա Ֆուսի, մի շարք օգտակար հատկություններ ունի:
«ՌԻԱ Նովոստ»-ին պատմում է, որ հապալասը մեծ քանակությամբ սիլիցիում է պարունակում, որի շնորհիվ այն ամրացնում է ոսկորները, բարելավում հոդերի շարժունակությունը, մաշկի, մազերի ու եղունգների վիճակը:
Հապալասը հարուստ է նաեւ երկաթով, յոդով, մանգանով եւ հակաօքսիդիչներով, որոնք նույնպես օգտակար են առողջության համար: Բացի այդ, այս հատապտուղը միրտիլին է պարունակում, որն իջեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ:
«Թարմ հապալաս օգտագործելիս մարդը յուրացնում է դրա օգտակար հատկությունների միայն մի մասը, քանի որ կորիզները գրեթե չեն մարսվում: Միեւնույն ժամանակ, հատապտուղի շատ արժեքավոր նյութեր հայտնաբերվում են կորիզների մեջ՝ Դրանց թվում կան կարեւոր բաղադրիչներ. Օմեգա ճարպաթթուներ, պոլիֆենոլներ, հակաօքսիդիչներ, պեկտիններ եւ քլորոգեն թթու»,- իր Instagram-ում ասել է սննդաբանը: