Բարձրակրունկներ
Եթե բարձրակրունկների սիրահար եք, ապա հիշեք, որ այն չի կարելի հաճախ կրել: Այդ կոշիկներում մարմնի ծանրության կենտրոնը ճիշտ չի բաշխվում, ներբանը դադարում է զսպանակել, յուրաքանչյուր քայլը հաղորդվում է ողնաշարին ու ի վերջո, հանգեցնում ողնաշարային, հոդային ու անոթային հիվանդությունների:
Պլատֆորմը
Չգիտես ինչու է պլատֆորմը համարվում բարձրակրունկի լավագույն այլընտրանքային տարբերակ: Սակայն, սրանք երկարատև կրելը ևս վտանգավոր է: Պլատֆորմով կոշիկում ներբանների մկանները չեն ասշխատում, ինչը կրկին ազդում է ողնաշարի, կեցվածքի ու քայլվածքի վրա: Բացի այդ, պլատֆորմը նպաստում է հարթաթաթության զարգացմանը:
Սրածայր քթով կոշիկներ
Սրածայր քթով կոշիկներին նախապատվություն տվողները պետք է հիշեն, որ այդ կոշիկներում ոտնաթաթի մատները խիստ տձևանում ու ձևախախտվում են:
Պարային մաշիկներ (բալետկաներ)
Նման են հողաթափի ու նախատեսված են հարթ մակերեսին ոչ երկար զբոսանքի համար: Եթե դրանք ճիշտ ընտրված չափսի են, ապա ոտքի վրա դրանց գոյությունը գրեթե չի զգացվում:
Սպորտային կոշիկներ
Այս կոշիկները կոչվում են սպորտային, քանի որ նախատեսված են մարզումների ժամանակ հագնելու համար: Սակայն նյութը, որից պատրաստված են, քրտնացնում է ոտքերը, իսկ մաշկի խոնավությունն ու կոշկատակի չափազանց առաձգականությունը թուլացնում են ջլերը:
Այսպես, ստացվում է, որ գերազանց են փոքր, ցածր կրունկով, փափուկ կաշվից կամ փոխարինիչից կարված կոշիկները: Այն կրկնում է ոտնաթաթի անատոմիական կառուցվածքը, ունի փափուկ ու հարմարավետ, շարժուն կաղապար:
Օգտակար տեղեկատվություն
Կոշիկ գնելիս ուշադրություն դարձրեք, որ կոշիկը կիպ գրկի ոտքը, իսկ այն սեղմելիս` նախկին դիրքն ընդունի, ուշադրություն դարձրեք, որ ոտքի մատները շարժվեն կոշիկի մեջ: Իսկ այն կոշիկը, որը թվում է` թեթևակի է սեղմում, գնելուց հետո կարող է իսկական տառապանքի աղբյուր դառնալ:
Հիմնականում կոշիկ գնելիս հիշեք, որ երեկոյան ոտքերը միշտ այտուցվում են, թեկուզ` թեթևակի: