Ըստ սննդաբան Էմի Գուդսոնի (ԱՄՆ)՝ տանձը մի շարք օգտակար հատկություններ ունի:
Ինչպես հայտնում է Eat This, Not That! պարբերականը, մարդիկ հաճախ թերագնահատում են տանձը՝ որպես սեզոնային աշնանային մթերք եւ նախընտրում են խնձոր, դդում կամ դդմիկ ուտել:
Տանձի հիմնական օգտակարությունը, ըստ սննդաբանի, կայանում է մանրաթելերի բարձր պարունակության մեջ: Այն թույլ է տալիս ավելի երկար պահպանել հագեցվածության զգացումը եւ, որպես արդյունք, ավելորդ չուտել: Միջին չափի տանձը, մասնագետի խոսքով, մոտ 6 գրամ մանրաթել է պարունակում:
Տանձի մեջ կան երկու տեսակի մանրաթելեր՝ լուծվող եւ չլուծվող: Առաջինը կարգավորում է արյան շաքարի եւ խոլեստերինի մակարդակը, նորմալացնում է աղիների աշխատանքը, իսկ երկրորդը մաքրում է օրգանիզմը, հեռացնում տոքսինները եւ օգնում նվազեցնել քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին է 2-րդ տիպի շաքարախտը:
Բացի այդ, տանձը հարուստ է ֆլավոնոիդներով՝ սննդային հակաօքսիդանտներ, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն, նվազեցնում են խոլեստերինն արյան մեջ, կարգավորում են արյան ճնշումը եւ կանխում են թրոմբների առաջացմանը: