3 բնական միջոց՝ այրոցից ազատվելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

3 բնական միջոց՝ այրոցից ազատվելու համար

Takprosoto.cc կայքը գրում է, որ այրոցը տհաճ երևույթ է, որը հանդիպում է բնակչության 40 տոկոսի մոտ: Այն կարող է լինել ինչպես՝ ժամանակավոր, այնպես էլ՝ մշտական: Ամեն դեպքում, այն արագ միջամտության կարիք ունի: Եթե այրոցը ձեզ շատ հաճախ չի անհանգստացնում, մի շտապեք միանգամից դեղահաբեր ընդունել: Օգտագործեք ժողովրդական միջոցներ, որոնք ստուգված են դարերով: Դրանք ավանդական բժշկությունից վատ արդյունք չեն ունենում և դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, եթե ճիշտ օգտագործեք:

Ինչ ժողովրդական միջոցներ կարող են ազատել այրոցից

Ժողովրդական բժշկության միջոցներն ընդունակ են իջեցնել ստամոքսահյութի թթվայնությունը, նվազեցնել թթուների բացասական ազդեցությունը:

Երիցուկի թեյ

Այն կիջեցնի թթվայնությունը: 2-3 ճաշի գդալ չորացրած երիցուկի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր: Թողեք թրմվի 15 րոպե: Խմեք օրվա ընթացքում 2-3 բաժակ:

Կոճապղպեղ

National Heartburn Alliance կազմակերպության մասնագետներն կոճապղպեղը խորհուրդ են տալիս՝ որպես միջոց, որն օգնում է ազատվել այրոցից: Այն պետք է շատ զգույշ օգտագործել՝ օրվա ընթացքում 2-4 գրամ: Կարելի է կոճապղպեղով թեյ պատրաստել կամ էլ պարզապես ծամել արմատը:

Սոդա

Այն հրաշալի միջոց է այրոցի նշանները վերացնելու համար. այն նկատել էին նույնիսկ մեր տատիկներն ու մայրիկները: Կես թեյի գդալ սոդայի վրա մեկ բաժակ ջուր լցրեք և խմեք: Այրոցը շատ արագ կանհետանա: Սոդան հրաշալիորեն չեզոքացնում է բարձրացած թթվայնությունը և լավացնում է նյութափոխանակությունը: