Բրոկոլի ուտելու 8 պատճառ
Advertisement 1000 x 90

Բրոկոլի ուտելու 8 պատճառ

Բրոկոլին պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր, մանրաթելեր և հակաօքսիդիչներ: Այս բանջարեղենը գարնանն ուտելը կարող է ավելի օգտակար լինել: Ահա գիտականորեն ապացուցված յոթ պատճառ, թե ինչու է պետք հենց այսօր սկսել բրոկոլի ուտել:

1. Բրոկոլին պաշտպանում է շատ հիվանդություններից Ֆենոլիկ միացությունների բարձր պարունակության շնորհիվ բրոկոլին կարող է նվազեցնել օրգանիզմի բորբոքային գործընթացները: Շաբաթական երեք կամ չորս անգամ բրոկոլիի օգտագործումը կնպաստի շաքարախտի, սրտի հիվանդությունների և ասթմայի կանխարգելմանը: Հետաքրքիր է, որ բրոկոլիի հակաբորբոքային հատկությունները չեն ոչնչանում նույնիսկ ջերմային մշակման դեպքում: Հետևաբար, կարելի է եփել, տապակել, թխել կամ ապուրներին ավելացնել նրա խյուսը: Բայց բանջարեղենի օգտակարությունը պահպանելու լավագույն միջոցը ընդամենը մի քանի րոպե եփելն է:

2. Բրոկոլին օգնում է բարելավելու տեսողությունը Բրոկոլիով հարուստ սննդակարգը բարելավում է տեսողությունը: Դա պայմանավորված է իր կարոտենոիդներով` լյուտեին և զեաքսանտին, որոնք կուտակվում են աչքի ցանցաթաղանթի մեջ: Դրանք բարելավում են աչքերի զգայունությունը պայծառ լույսի նկատմամբ, ինչպես նաև բարելավում են տեսողությունը: Բացի այդ, լյուտեինն օգնում է ներծծելու էկրանների վնասակար կապույտ ճառագայթումը և չեզոքացնում է ազատ ռադիկալների ազդեցությունը, որոնք ոչնչացնում են ցանցաթաղանթը: Լյուտեինը նրան հաղորդում է մուգ կանաչ գույն: Այս բանջարեղենի կանոնավոր օգտագործումը կանխում է կատարակտը և նվազեցնում տարիքի հետ կապված տեսողական վատթարացման ռիսկը:

3. Բրոկոլին ամրացնում է ոսկորներն ու հոդերը Վիտամին K-ի բարձր պարունակության շնորհիվ բրոկոլին ամրացնում է ոսկորները, մեծացնում է դրանց խտությունը և նվազեցնում կոտրվածքների ռիսկը: Բացի այդ, այն հարուստ է կալցիումով, մագնեզիումով և ֆոսֆորով: Իսկ բրոկոլիի կազմի մեջ առկա սուլֆորաֆանը կրճատում է հոդերի բորբոքումներն ու ցավը, դանդաղեցնում նրանց ոչնչացումը և կանխում օստեոարթրիտը:

4. Բրոկոլին մաքրում է օրգանիզմը Բրոկոլին հզոր բնական դետոքսիկատոր է և ամենահարուստն է մանրաթելերով։ Նրա մանրաթելերն օրգանիզմը մաքրում են տոքսիններից, ավելցուկային շաքարից, խոլեստերինից և քաղցկեղածիններից: Բրոկոլիի կանոնավոր օգտագործումը կարգավորում է մարսողությունը և կանխում աղեստամոքսային հիվանդությունները: Բրոկոլիի շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս օդի միջոցով ներթափանցած քիմիական նյութերը։

5. Բրոկոլին նպաստում է քաշի կորստին Բրոկոլին դիետիկ բանջարեղեն է: Նրա 100 գ-ը պարունակում է ընդամենը 34 կալորիա: Բացի այդ, այն արագացնում է նյութափոխանակությունը, իսկ կալիումի և նատրիումի շնորհիվ կարգավորում է ջրի և աղի հավասարակշռությունը օրգանիզմում: Բրոկկոլիում առկա ջրի և մանրաթելերի բարձր պարունակությունը դանդաղեցնում է մարսողական գործընթացները, ստեղծում է հագեցվածության զգացողություն և դանդաղեցնում է քաղց առաջացնող գրելին հորմոնի սեկրեցումը։ Այս բանջարեղենի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է երեխաների մոտ ճարպակալման հավանականությունը: Բրոկոլին իր կազմում ներառում է ֆիտոքիմիական նյութեր, որոնք քայքայում են ճարպերը և կարգավորում են ինսուլինի մակարդակը:

6. Բրոկոլին բարձրացնում է դիմադրողականությունը Բրոկոլին նաև հզոր իմունոստիմուլյատոր է։ Այն ցինկի, երկաթի, A, C և D վիտամինների, ասկորբինաթթվի մատակարար է։ Բրոկոլին բարձրացնում է դիմադրողականությունը, օգնում է պայքարելու ցրտի դեմ և ոչնչացնում է մանրէները: Բացի այդ, այն պարունակում է կեմպֆերոլ, որը նվազեցնում է ալերգիկ ռեակցիաները և ալերգենի ազդեցությունը իմունային համակարգի վրա։ Կարևոր է հիշել, որ ցանկացած ջերմային վերամշակում հանգեցնում է վիտամին C-ի ոչնչացմանը։ Փորձե՛ք այս բանջարեղենը մանրացնել, ավելացնել կիտրոնի հյութ և մատուցել սաղմոնով:

7. Բրոկկոլին արագացնում է մկանների աճը 100 գ թակած հում բրոկոլիում կա 2.82 գ բուսական սպիտակուց: Դա ավելին է, քան սպանախում և կարտոֆիլում: Իսկ սուլֆորաֆանը մեծացնում է մկանային հյուսվածքի աճի համար անհրաժեշտ տեստոստերոնի մակարդակը: Բացի այդ, բրոկկոլիի կազմում կա մեծ քանակությամբ կալիում, որը նվազեցնում է արյան ճնշումը, կանխում է մկանների սպազմը և պահպանում սրտի առողջությունը: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այս բանջարեղենը նաև նյարդային խանգարումները կանխելու համար: Դրա մեջ պարունակվող B խմբի վիտամինները դրականորեն են ազդում նյարդային համակարգի վրա: Իսկ նրա կազմի մեջ առկա հակաօքսիդիչ կվերցետինը ճնշում է կորտիզոլի` սթրեսի հորմոնի արտադրությունը, որը ոչնչացնում է մկանները:

8. Բրոկկոլին բարելավում է մաշկի վիճակը Բրոկոլին պարունակում է կարևոր բնական հակաօքսիդիչների մի ամբողջ համալիր` բետա-կարոտին, C և E վիտամիններ, որոնք բարելավում են ծերացման գործընթացները: Բացի այդ, ասկորբինաթթուն նպաստում է կոլագենի զարգացմանը: Սա է մաշկի հիմնական սպիտակուցը, որը նվազեցնում է կնճիռների առաջացումը, մեծացնում է մաշկի առաձգականությունը: Իսկ սուլֆորաֆանն արագացնում է վերքերի բուժումը և նպաստում է նոր բջիջների ձևավորմանը:

Գիտնականները նաև պարզել են, որ բրոկոլիի ծիլերի քաղվածքներն արդյունավետորեն պաշտպանում են էպիթելիումը ուլտրամանուշակագույն ճառագայթումից և ունեն արևապաշտպանիչ դեր: Բրոկոլիի վնասակար հատկությունները Չնայած բոլոր օգտակար հատկություններին՝ ոչ բոլորին է կարելի բրոկոլի ուտել:

Մանրաթելերի բարձր պարունակության պատճառով ստամոքսահյութի բարձր թթվայնություն և անառողջ ստամոքս ունեցող մարդիկ չպետք է չարաշահեն այս բանջարեղենը:

Բացի այդ, բրոկոլին կարող է ազդել արյունը նոսրացնող դեղերի արդյունավետության վրա: Իսկ սննդակարգում այս բանջարեղենի գերակշռությունը մեծացնում է վահանաձև գեղձի հիվանդության զարգացման ռիսկը

sotskiy.am