3 ամենաօգտակար հյութերը
Advertisement 1000 x 90

3 ամենաօգտակար հյութերը

Հյութային դիետաները շատ վատ գաղափար են, սակայն որոշ հյութեր երբեմն կարելի է ավելացնել սննդակարգին: Առողջ սննդակարգի ամերիկացի մասնագետները թվարկել են իրենց կարծիքով առավել օգտակար հյութերը:

Բազուկի հյութ

Ըստ Eat This, Not That!-ի, սննդաբան Էլիոթ Ռեյմերսը խորհուրդ է տալիս բազուկի հյութ խմել, որը պարունակում է վիտամին B6, կալցիում եւ երկաթ: Ավելին, ըստ մասնագետի, բազուկի հյութը այլ հյութերից առանձնանում է շաքարավազի ցածր պարունակությամբ:

Լոռամրգիի հյութ

Սննդաբան Ջեյ Քոուինը լոռամրգիի հյութը համարում է ամենաօգտակարը, քանի որ այն պարունակում է հակաօքսիդանտներ, C եւ E վիտամիններ եւ ունի հակաբորբոքային ազդեցություն: Բացի այդ, այն կանխում է սրտի հիվանդությունները եւ թեթեւացնում է ռեւմատոիդ արթրիտի ախտանիշները:

Ձմերուկի հյութ

Բժիշկ Մարկ Հայմենը ասում է, որ մարզվելուց հետո կարելի է փորձել ձմերուկի հյութ խմել: Դրանում քիչ շաքար կա եւ L-Ցիտրուլին ամինաթթու, որը մկաններից հեռացնում է կաթնաթթուն եւ ամոնիակը: Այն մարզվելուց հետո օգնում է հաղթահարել ցավն ու հոգնածությունը:

med.news.am