Որոշ ճարպոտ մթերքներ պարզապես անհրաժեշտ են առողջությունը պահպանելու համար, հավաստիացնում է սննդաբան Իրինա Պիսարեւան (Ռուսաստան)։
Մասնագետի կազմած վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է ավոկադոն, չէ՞ որ այն նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազեցմանը եւ ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը։ Ավելին, դրանումքիչ չեն К եւ В վիտամինները։
Երկրորդ տեղում բուսայուղն է։ Սննդաբանի խոսքով՝ այդ մթերքը օգնում է ամրացնել անոթների պատերը եւ արագացնել նյութափոխանակությունը։
Կենդանական ծագման մթերքների շարքում մասնագետը նշել է ձկան եւ կարագի կարեւորությունը։ Վերջինը պայքարում է բորբոքային պրոցեսների դեմ, վիտամին D-ի աղբյուր է, օգնում է ամրացնել ոսկորներն ու իմունիտետը։
«Չեմ կարող չնշել նաեւ յուղոտ ձկան մասին՝ թյունիկի, սաղմոնի։ Դրանք հարուստ են օմեգա-3-ով եւ ճարպաթթուներով։ Օմեգա-3-ը վերացնում է բորբոքային պրոցեսները եւ նպաստում սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը։ Յուղոտ ձուկը օգտակար է մարսողության համար, բարելավում է մաշկի, մազերի եւ եղունգների վիճակը։ Այն պետք է օգտագործել շաբաթը երկու-երեք անգամ»,- ասել է նա «Երեկոյան Մոսկվա» պարբերականի հետ զրույցում։
Բայց, մասնագետի խոսքով, այդ մթերքներն օգտագործելիս կարեւոր է պահել չափը։