
Պնդուկը մեծ քանակով յուղեր է պարունակում, ինչպես նաև՝ սպիտակուց, պրոտեին, ածխաջրեր, B1, B2, B6 , E վիտամիններ, օրգանիզմի աշխատանքի համար այդքան կարևոր հանքանյութեր, ինչպիսիք են կալիումը, կալցիումը, մագնիումը, ցինկը, նատրիումը, երկաթը։
Fithacker.ru-ն գրում է, որ պնդուկը խորհուրդ է տրվում օգտագործել մի խումբ խնդիրների դեպքում, ինչպիսիք են սակավարյունությունը, բրոնխների խնդիրները, ռևմատիզմը, սիրտ-անոթային խնդիրները։ Քանի որ պնդուկը տարբեր միկրոէլեմենտներ է պարունակում, այն դրական ազդեցություն է ունենում անոթների վրա, ապահովում է դրանց էլաստիկությունն ու ամրությունը, խոչընդոտում աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, երակների վարիկոզ լայնացման զարգացմանը։
Պնդուկը կարող է օգտակար լինել նաև երիկամային խնդիրների դեպքում։ Այն կօգնի կանխարգելել աղիներում գազերի առաջացումը։ Պնդուկն օգտակար է նաև կերակրող մայրերի համար, ում մոտ պնդուկի օգտագործման դեպքում մեծանում է կրծքի կաթի արտադրությունը։
Պնդուկը խորհուրդ է տրվում նաև ավելորդ քաշի դեմ պայքարող մարդկանց, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պնդուկը բավական սննդարար է։ Ընդեղենի այս տեսակն օգնում է արագ հագեցնել քաղցը, սակայն անհրաժեշտ է պահպանել օրվա ընթացքում խորհուրդ տրվող չափաբաժինը, հակառակ դեպքում կարող եք ավելորդ կիլոգրամներ կուտակել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը