Արդյո՞ք հունական ընկույզն օգտակար է առողջությանը
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք հունական ընկույզն օգտակար է առողջությանը

Հունական ընկույզի պարբերական օգտագործումը դրական ազդեցություն է ցուցաբերում սրտի առողջության վրա, ինչպես նաեւ օգնում է կորցնել ավելորդ քաշն ու նպաստում առողջ ծերացմանը: Այդ մասին ասվում է Food.News հարթակում:

Գիտնականների միջազգային խումբը հետազոտել է դիետայի, ֆիզիկական վիճակի ու հիշողության տվյալները 50-60 տարեկան շուրջ 34 000 կանանց շրջանում: Բոլոր այդ կանայք նաեւ հետազոտվել են քրոնիկական հիվանդություններ հայտնաբերելու համար եւ գտնվել հսկողության ներքո 4 տարի շարունակ:

Գիտնականները պարզել են, որ տարեց կանայք, որոնք օգտագործել են շաբաթական առնվազն 2 չափաբաժին հունական ընկույզ, ունեցել են ավելի ամուր առողջություն, քան նրանք, ովքեր օգտագործել են ընկույզը ոչ այդքան հաճախ կամ առհասարակ բացառել են սննդակարգից: Մասնագետների կարծիքով՝ հունական ընկույզի օգտագործումը նպաստում է ծերացման գործընթացի դանդաղեցմանը դրանում մեծաքանակ օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել բորբոքային գործընթացների դեմ:

news.am