Ո՞ր մթերքներն են նպաստում նիհարելուն
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են նպաստում նիհարելուն

Ավոկադոն, խնձորը, բրոկոլին եւ չիան նիհարելու եւ նյութափոխանակությունը բարելավելու համար լավագույն մթերքներից են, ինչպես հաստատում են ամերիկացի սննդաբանները։ Այս մասին հաղորդում է She Finds-ը:

Սննդաբան Տրիստա Բեսթը նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս իրենց սննդակարգում ավոկադո ներառել ։

«Ավոկադոյի մեջ առկա բջջանյութի եւ օգտակար ճարպերի համադրությունը դրական է ազդում նյութափոխանակության վրա, նվազեցնում է օրգանիզմում բորբոքային գործընթացները եւ օգնում է ավելի արագ նիհարել»,- պարզաբանել է մասնագետը։

Նրա խոսքով, նախաճաշին ամբողջական հացահատիկից հացի տոստով ավոկադո ուտելը լավ գաղափար է, իսկ երեկոյան կարելի է նաեւ ընթրիքին մի քիչ ավոկադո ավելացնել: Առավոտյան չափաբաժինը կօգնի ձեզ ավելի երկար կուշտ մնալ օրվա ընթացքում, իսկ երեկոյանը կնպաստի ծանր սննդի արագ մարսմանը։

Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ առողջարար սմուզիներ պատրաստել՝ չիայի սերմերի օգտագործմամբ, որոնց 30 գրամում մոտ 10 գրամ բջջանյութ է պարունակվում։

Իր հերթին սննդաբան Լիզա Ռիչարդսը խորհուրդ է տվել չմոռանալ խնձորի մասին, եթե ցանկանում եք նիհարել։

«Մեկ խնձորը կարող է պարունակել մինչեւ 4 գրամ բջջանյութ, ինչը կարագացնի նյութափոխանակությունը եւ կօգնի ավելի երկար կուշտ մնալ»,- ասել է Ռիչարդսը։

Նրա խոսքով՝ խնձորը մարսելու համար օրգանիզմին մեծ էներգիա է պահանջվում, ինչը զգալիորեն մեծացնում է նյութափոխանակությունը։

Ռիչարդսը նաեւ կարծում է, որ պնդումները, թե ածխաջրերը սննդակարգի գլխավոր թշնամին են, չեն համապատասխանում իրականությանը: Նրա կարծիքով, ամբողջական հացահատիկային մթերքները կարող են հիանալի օգնական լինել ավելորդ քաշի դեմ պայքարում։

«Ամբողջական հացահատիկային մթերքները չեն ենթարկվում մշակման, որի դեպքում վիտամինները, հանքանյութերը եւ բջջանյութը կորչում են: Դրանք նպաստում են օրգանիզմի մաքրմանը եւ նյութափոխանակության բարելավմանը»,- ասել է մասնագետը։

Որպես բջջանյութի մեկ այլ հիանալի աղբյուր Ռիչարդսը համարում է բրոկոլին: Նա նիհարողներին խորհուրդ է տալիս շաբաթական 3-4 անգամ բրոկոլի ուտել՝ մարսողական տրակտը բուժելու եւ նյութափոխանակությունը օպտիմալացնելու համար։

news.am