Որոշ մթերքների օգտագործումը կարող է նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի վտանգը, որը սովորաբար առաջանում է սխալ սնվելու հետեւանքով: Այս մասին հայտնում են Ալբերտայի կանադական համալսարանի եւ Իրանի Շահիդ Բեհեշթիի բժշկական համալսարանի գիտնականները։
Nutrition Journal-ը հաղորդում է, որ կաթնամթերքը կարող է նվազեցնել շաքարախտի առաջացման վտանգը: Երկար ժամանակ հետազոտողները ուսումնասիրել են 639 կամավորների վիճակը։ Ինը տարի անց նրանց 25%-ը շաքարախտ է ունեցել։
Նրանք, ովքեր ավելացրել են կաթնամթերքի օգտագործումը, բախվել են 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ավելի ցածր (43%-ով) ռիսկի: Հիվանդությունն ավելի հազվադեպ է հայտնվել նրանց մոտ, ովքեր իրենց սննդակարգում ներառել են ցածր յուղայնությամբ յոգուրտներ (ռիսկը նվազել է 27%-ով): Կենսաբանների կարծիքով՝ յոգուրտի մեջ պարունակվող ֆերմենտները կարող են դրականորեն ազդել օրգանիզմում գլյուկոզայի մշակման վրա։
Միաժամանակ պանիրը բացասաբար է ազդել շաքարախտի հակում ունեցող մարդկանց վիճակի վրա։ Ուստի գիտնականները խորհուրդ են տվել այն ուտել քիչ քանակությամբ։