
Բողկը բազմակողմանի բարենպաստ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, կարծում է սննդաբան Աննա Դրոբիշեւան (Ռուսաստան):
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ բողկը հակաբակտերիալ հատկություն ունեցող բուժիչ բանջարեղեն է համարվում, ուստի խորհուրդ է տրվում այն ավելի ակտիվ օգտագործել հիվանդության ընթացքում:
«Բողկը հրաշալի մթերք է կանանց համար։ Նորմալացնում է հորմոնները, նվազեցնում ցավը կրիտիկական օրերին, դանդաղեցնում է մաշկի ծերացումը։ Բանջարեղենն օգտակար է նաեւ տղամարդկանց առողջության համար։ Այն բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը, թեթեւացնում է շագանակագեղձի բորբոքումը»,- ասել է Դրոբիշեւան։
Այնուամենայնիվ, ոչ բոլոր մարդիկ կարող են կանոնավոր կերպով բողկ ուտել: Մասնագետի խոսքով` աղեստամոքսային տրակտի, երիկամների, ինչպես նաեւ հոդատապով հիվանդ մարդկանց սննդակարգից խորհուրդ է տրվում բացառել այս մթերքը։ Բացի այդ, սննդաբանի խոսքով, բանջարեղենը հակացուցված է հղիներին, քանի որ այն եթերայուղեր է պարունակում, որոնք բարձրացնում են արգանդի տոնուսը։