Հին Հռոմի գեղեցկուհիները դարչինի օգնությամբ փոփոխում էին մազերի գույնը: Դեռ այն ժամանակ կանայք ձգտում էին մազերի գունաբացմանը: Նրանք, ինչպես և ժամանակակից կանայք, ոսկեգույն մազերի շնորհիվ ավելի թեթև ու երջանիկ էին զգում իրենց:
Այժմ նույնպես կարելի է գունաբացել մազերը դարչինով: Այն օգտակար է մազերի ու գլխամաշկի համար: Սակայն պետք չէ սպասել րոպեական փոփոխության: Ի տարբերություն արհեստական միջոցների՝ բնական միջոցներն ավելի դանդաղ են գործում: Եթե որոշեցիք գունաբացել մազերը այս բնական եղանակով, ապա զինվեք համբերությամբ:
Մազերը գունաբացելու համար ձեզ անհրաժեշտ է 4 ճաշի գդալ աղացած դարչին, 100-150 մլ մեղր, 250 մլ մազերի օդափոխիչ միջոց (кондиционера для волос): Անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել ապակյա կամ կերամիկական ամանի մեջ (խուսափեք մետաղական իրերից):
Լվացեք մազերը շամպունով: Սանրեք փայտյա սանրով, բաժանեք մազափնջերի ու ստացված զանգվածը տարածեք մազերին:
Այս ամենից հետո մազերը ծածկեց լոգանքի համար նախատեսված գլխարկով կամ պոլիէթիլենային տոպրակով, այնուհետև փաթաթեք սրբիչով: Թողեք 1-3 ժամ, ըստ ցանկության, այնուհետև լվացեք մազերը տաք ջրով ու սանրեք մանր ատամներով սանրով, քանի որ կարող են դարչինի կտորներ մնացած լինել մազերի մեջ:
Ճիշտ բաղադրատոմսով մի քանի անգամ գունաբացելու դեպքում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի: