Եթե նա զգում է, որ իրեն սիրում են և սպասում ինչ-որ տեղ, նա կշտապի այդտեղ, չի ուշանա. մանկավարժ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եթե նա զգում է, որ իրեն սիրում են և սպասում ինչ-որ տեղ, նա կշտապի այդտեղ, չի ուշանա. մանկավարժ

ԽՍՀՄ֊ի լավագույն մանկավաժներից մեկը՝ Շավլա Ալեքսանդրի Ամոնաշվիլին, “Հումանիտար մանկավարժություն” կոնցեպցիայի հեղինակը, մի անգամ իր հերթական լեկցիաներից մեկի ժամանակ հարց ուղղեց ուսուցիչներին. “Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ։ Դուք չորրորդ դասարանում դաս եք վարում և երեխան 20 րոպե ուշացումով գալիս է։ Նկարագրեք ձեր գործողությունները”։

Ուսուցիչները սկսում են տարբեր տարբերակներ առաջարկել. “դուրս արի դասարանից”, “նստիր տեղդ, մենք դասերից հետո դեռ կխոսենք”, “տուր օրագիրդ”։ Բայց Շալվա Ամոնաշվիլուն ոչ մի պատասխան չգոհացրեց։

Նա պատասխանեց. “Երբ երեխան ուշացումով ներս մտներ իմ դասին, ես ամբողջ սրտով կասեի. “Բարև, սիրելիս, խնդրում եմ տեղավորվիր, առանց քեզ մենք չէինք կարողանում սկսել դասը, մենք քեզ սպասում էինք”։ Դա ես անվանում եմ անսահման սեր երեխայի հանդեպ, սիրո դրսևորումը սա է։ Եթե նա հաջորդ օրն էլ ուշանա, ես ավելի մեծ սիրով կասեմ.

“Բարև, բալիկս, ես քեզ այնքան էի սպասում, արագ տեղավորվիր։ Մեզ մոտ չէր ստացվում առանց քեզ սկսել դասը”։

Եվ գիտե՞ք, եթե դուք այդպես վարվեք 3, 4, 5 անգամ, երեխան կդադարի ուշանալ։ Որովհետև նա արձագանքում է սիրո մաքուր դրսևորումներին։ Եթե նա զգում է, որ իրեն սիրում են և սպասում ինչ֊որ տեղ, նա կշտապի այդտեղ, չի ուշանա։ Այդպիսին է երեխայի հոգեբանությունը. եթե նրան սիրում են, զգում է որ ինչ֊որ տեղ նրան անվերապահորեն սիրում են, արժևորում և հարգում են իր անձը, նա այդտեղ միշտ կշտապի և երբեք չի ուշանա”։

Հենց ինքը՝ Շալվա Ամոնաշվիլին, մինչև 7_րդ դասարան վատ էր սովորում, բայց դպրոցն ավարտեց ոսկե մեդալով։ Նրա վերաբերմունքը ուսմանը փոխեց իր վրացերենի ուսուցչուհին, որը երեխաներին վերաբերվում էր հետաքրքրությամբ և հարգանքով։ Երեխայի անձը դարձավ հումանիտար մանկավարժության կոնցեպցիայի կենտրոնական հասկացությունը, որը և մշակել էր Շավլա Ամոնաշվիլին։