Որո՞նք են կաղամբի օգտակար հատկությունները
Advertisement 1000 x 90

Որո՞նք են կաղամբի օգտակար հատկությունները

Վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ կաղամբը կարող է կանխել հիպերտոնիայի զարգացումը եւ ամրացնել ոսկորները։ ՆՄան կարծիք են հայտնել ճապոնացի գիտնականները։

Yahoo News Japan-ի փոխանցմամբ՝ կաղամբը պարունակում է U վիտամին, որն օգտակար է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի առողջության համար։ Կաղամբում պարունակվող վիտամին K-ն կոագուլյացիոն ազդեցություն ունի արյան վրա, դադարեցնում է արնահոսությունը, արագացնում է վնասվածքների ապաքինումը։

Կաղամբը հարուստ է նաեւ կալցիումով, ինչն այն դարձնում է «շինանյութ» ոսկորների եւ ատամների համար։

Հետաքրքիր է, որ մարդիկ, ովքեր իրենց սննդակարգում կաղամբ են ներառում, ավելի քիչ են բախվում դեպրեսիայի։

Այս բանջարեղենը պարունակում է նաեւ ֆոսֆոր, կալիում եւ մագնեզիում, իսկ մուգ կանաչ կաղամբի արտաքին մասը հարուստ է բետա-կարոտինով։ Մարդու օրգանիզմում այն ​​վերածվում է վիտամին A-ի, որն անհրաժեշտ է լավ տեսողության, լորձաթաղանթի, ներքին օրգանների առողջության եւ մրսածության կանխարգելման համար։

Կաղամբ խորհուրդ է տրվում օգտագործել նաեւ հղիներին, քանի որ այն պարունակում է ֆոլաթթու, որն անհրաժեշտ է արյան կարմիր բջիջների արտադրության եւ բջիջների բաժանման համար։

med.news.am