Takprosto.cc կայքը ներկայացրել է մեղրի 10 անսովոր հատկություն, որոնց մասին քչերը գիտեն:
Փոքր վնասվածքները և այրվածքները կարելի է բուժել մեղրի միջոցով, որը սպանում է վարակը և նվազեցնում բորբոքումը:
Մեղրը պայքարում է կոպիտ հազի դեմ: Քնելուց առաջ մի գդալ մեղր կերեք և հանգիստ կքնեք:
Մեղրը ձեր ամենօրյա սննդակարգ ներառելով՝ ավելի առողջ կդառնաք: Չնայած մեղրը շատ կալորիաներ է պարունակում, այն պարունակում է նաև բազմաթիվ օգտակար նյութեր:
Չոր մաշկի և թեփի դեմ օգտակար է մեղրով վաննաներ ընդունել: Պարզապես մեղրը խառնեք տաք ջրում և մաշկի համապատասխան հատվածին քսեք, ապա լավ լվացեք ջրով:
Ամերիկացի գիտնականները վերջերս պարզել են, որ մեղրը դրական ազդեցություն է թողնում արյան վրա:
Մեղրը կանխարգելում է բշտիկների առաջացումը: Պատճառն այն է, որ մեղրը հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ ունի: Մեղրով թրջված բամբակը դրեք մաշկի պրոբլեմատիկ հատվածին և թողեք ողջ գիշեր:
Մեղրը դարչինի հետ նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, ամրացնում է անոթները, իջեցնում խոլեստերինի մակարդակը:
Մեղրն էներգիայի հիանալի աղբյուր է:
Շատերը պնդում են, թե մեղրը օգնում է ալերգիայի դեպքում: Իհարկե, սա դեռ ապացուցված չէ:
Մեղրն օրգանիզմին օգնում է առավել արագ ազատվել ալկոհոլից: