
Ամերիկյան սրտի ասոցիացիայի գիտնականների կարծիքով՝ պիստակը կարող է օգնել հիպերտոնիայի դեմ պայքարում:
Ինչպես գրել է Daily Express-ը, նոր հետազոտությանը մասնակցել են հետազոտվողների երկու խմբեր, որոնք միաժամանակ տառապում են արյան բարձր ճնշման եւ 2-րդ տիպի շաքարախտի հակումով:
Փորձարկվողների առաջին խումբը սնվել է մեծ յուղայնությամբ եւ ածխաջրերով հարուստ մթերքներով, մինչդեռ երկրորդ խմբի սննդակարգում պիստակ է ներառվել:
4 շաբաթ տեւած դիտարկումներից հետո մասնագետները նկատել են, որ պիստակի շնորհիվ հնարավոր է եղել զգալիորեն նվազեցնել ընդհանուր ծայրամասային անոթային դիմադրությունը։ Բացի այդ, պիստակ օգտագործած մարդկանց խմբում ավելացել է արյան շրջանառության րոպեական ծավալը, եւ բարելավվել են սրտի ռիթմի որոշ ցուցանիշներ:
Գիտնականների կարծիքով՝ պիստակի դիետայից հետո ամբուլատոր սիստոլիկ արյան ճնշումը զգալիորեն իջել է, ընդ որում դա մեծ մասամբ նկատվել է քնի ժամանակ: