Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի Facebook-յան գրառումը.
«Մի դարձրեք հասարակությունը Ձեր պաշտպանական ռեսուրսը, պարոն վարչապետ, հղում մի արեք անդեմ «բոլոր»ին, Ձեր ասած «բոլոր»ը շատ քիչ մարդիկ են, և նրանք Ձեզ հիանալի հայտնի են:
ՀՀ վարչապետի՝ «բոլորին» նստեցնել-կախելու, չնստեցնել-չկախելու, դաստիարակելու-հաշտվելու-չհաշտվելու տարակուսանքները ոչ մի նորություն չեն պարունակում, աշխարհի չափ հին են և կարող են երկու բան նշանակել, կամ՝ «ես անզոր եմ», կամ՝ «ես չեմ ուզում»: Իսկ քանի՞սն են «բոլորը» և ովքե՞ր են «բոլորը»: «Բոլորը» երկրի ամբողջ բնակչությու՞նն է, բոլոր պաշտոնյանե՞րն են, միայն կառավարության կա՞զմն է, կենտրոնական կառավարման պատասխանատունե՞րն են, տեղական ինքնակառավարման պատասխանատունե՞րն են, ԲՈՒՀ-երի կառավարման կա՞զմն է, տնտեսվարողնե՞րն են, բանկերի վաշխառու կառավարիչնե՞րն են, ընտրությունների կազմակերպման պատասխանատունե՞րն են, ՊՈԱԿ-նե՞րն են… արդեն ձերբակալվածնե՞րն են…«Բոլորը» միասին քա՞նի մարդ են, հարյու՞ր, հազա՞ր, տա՞ս հազար, հարյու՞ր հազար…
Եթե «բոլորը» երկրի բոլոր քաղաքացիներն են, ուրեմն Հայաստանն արդեն աստվածաշնչյան Սոդոմ-Գոմորն է, այստեղ «նստեցնելու» մասին չի կարող խոսք գնալ, մնում է «բոլորին» ոչնչացնել, վերացնել, թե չէ «նստացնելը» արձակուրդի նման մի բան է: Եթե «բոլորը» հազար մարդ են, և այդ հազարով մյուս «բոլորը» կազատվեն և երկիրը օրինական կդառնա, է, նստացրեք հազարին՝ հանուն երկրի, հանուն ողջ բնակչության, հանուն երեխաների… «Ու՞մ եք կախելու», «ու՞մ եք նստացնելու» հարցերը միանգամայն կոնկրետ հարցեր են և հստակ ու կոնկրետ պատասխաններ ունեն՝ «բոլոր նրանց, ովքեր թույլատրել են մասնավոր բիզնես շահերի համար անապատացնել երկիրը, թույլատրել են մարդկանց սնանկացնող վաշխառուական վարկեր կիրառել, թույլատրել են «պետական կարիքների» անվան տակ, իրականում մասնավոր բիզնես շահերի նպատակով յուրացնել այլոց սեփականությունը, թույլատրել և նույնիսկ հանձնարարել են օպտիմալացման անվան տակ որակազրկել կրթությունը, հեռացրել են փորձառու ուսուցիչներին, նրանց, ովքեր թույլատրել են հատել անտառները և Հայաստանի սակավաջրությունը հասցնել միայն ինչ որ մի հազարին մատչելի շռայլության, նրանց, ովքեր թույլատրել և նույնիսկ հանձնարարել են օրենքի խախտումով դատական որոշումներ կայացնել…»: Կտեսնեք, որ այս բոլոր «թույլ տվողների» թիվը նույնիսկ հիսունի չի հասնում: Իրական խախտողները թույլատրողներ-հանձնարարողներն են: Հազարավորները օգտվել են թույլտվություններից: Եվ պիտի շարունակեն օգտվել: Ճեղքեր գտնել սեփական ծրագրերն իրականացնելու ցանկությունը հասարակության անդամների բնական վիճակն է, օրենքները հենց նրա համար են, որ ճեղքերը նվազագույնի հասցնեն, իսկ իշխանությունների սուրբ պարտականությունը օրենքներով կառավարելն է: Պատժվողները ճեղքեր փնտող-գտնողները չպիտի լինեն, պատժվողները ճեղքեր բացողները պիտի լինեն: Բայց եթե նստացնելու եք ուրիշ «բոլոր» հազարի՝ որպես «ժողովրդի թշնամիների», հանուն նստեցվելիք իրական «բոլոր»ի, ապա, պարոն վարչապետ, իրավացի եք, «բոլոր»ին պետք չի՛ պատժել: Չեք էլ կարողանա: Մի դարձրեք հասարակությունը Ձեր պաշտպանական ռեսուրսը, պարոն վարչապետ, հղում մի արեք անդեմ «բոլոր»ին, Ձեր ասած «բոլոր»ը շատ քիչ մարդիկ են, և նրանք Ձեզ հիանալի հայտնի են»:
Карен Карапетян, как он заявил, не склонен наказывать виновных: «Мы с вами не правоохранители… давайте сажать, давайте сажать… Давайте всех пересажаем, от этого станет лучше?». На вопрос, не будут привлечены к ответственности те, кто был виновен в предыдущих провалах экономики, премьер-министр с юмором ответил: «К ответственности привлекать не будем, всех посадим, вздернем на виселице. В действительности же, если кто-то допустил ошибку, должен нести ответ. Но во многих случаях вы спрашиваете – кого посадим, кого повесим. Ваша цель в этом?».
Կից նյութն՝ այստեղ