«Ֆանտաստիկ քառյակ». առողջության համար առավել օգտակար խոտաբույսեր եւ համեմունքներ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ֆանտաստիկ քառյակ». առողջության համար առավել օգտակար խոտաբույսեր եւ համեմունքներ

Այս խոտաբույսերը եւ համեմունքներն ունեն հակաբորբոքային, հակաքաղցկեղային, հակամանրէային, հակաշաքարախտային ազդեցություն: Հետեւաբար, օգտակար կլինի փոքր քանակությամբ դրանք ներառել Ձեր սննդի մեջ։

Կոճապղպեղ․ հակաբորբոքային գործողություն

Բորբոքումը համարվում է սրտի խնդիրների, ինսուլտի, չարորակ նորագոյացությունների, Ալցհեյմերի հիվանդության եւ հոդի բորբոքումների հավանական պատճառ։ Կոճապղպեղի արմատի բաղադրության ակտիվ միացությունները թեթեւացնում են ցավը եւ աշխատում են որպես ցիկլոօքսիգենազի ինհիբիտոր՝արտրիտի դեմ դեղամիջոցներ։

Քրքում․ հակաքաղցկեղային գործողություն

Քրքումի մեջ առկա է ուժեղ հակաօքսիդանտ՝ քրքումինի բարձր տոկոս։ Այն «կործանում է» շագանակագեղձի, հաստ աղիքի եւ թոքերի քաղցկեղի չարորակ բջիջները։ Բացի այդ, ըստ գիտնականների, քրքումինը կարող է արգելափակել գեների  ուռուցք առաջացնող գործունեությունը։

Օրեգանո․ հակամանրէային ազդեցություն

Հնուց ի վեր այս բույսը կիրառվում է տարբեր վարակների դեմ։ Օրեգանոյի յուղերի, շամբալայի, քամանի եւ դդումի սերմերի խառնուրդն օգնում է նվազեցնել արյան ճնշումը: Բացի այդ, օրեգանոյի ավելացումը տարբեր ճաշատեսակների մեջ կարող է ապահովել հակապարազիտային եւ հակաշաքարախտային ազդեցություն:

Դարչին․ հակադիաբետիկ ազդեցություն

Դարչնային մասնագիտացված հավելումներն արտադրվում են հիմնականում այս համեմունքներից կամ փոշուց։ Փորձարկումների մեծ մասի արդյունքների համաձայն՝ սննդակարգում նման հավելումների ավելացումը թույլ է տալիս վերահսկել շաքարախտը եւ նվազեցնել արյան մեջ շաքարի ծավալը:

style.news.am