Իմունիտետը բարձրացնող սուպերմթերքները
Advertisement 1000 x 90

Իմունիտետը բարձրացնող սուպերմթերքները

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը թվարկել է հինգ «սուպերմթերք», որոնք կարող են օգնել բարձրացնել մարդու իմունային համակարգը: Բացի այդ, դրանք թույլ են տալիս օրգանիզմին ավելի հեշտությամբ դիմակայել հիվանդությունները և ավելի արագ վերականգնվել: «Գազետա ռու»-ն ներկայացնում է Medic Forum-ի հրապարակումը։

Առաջին հերթին դրանք ցիտրուսային մրգեր են, որոնք աջակցում են իմունային համակարգի գործունեությանը և օգնում արդյունավետ պայքարել վարակների դեմ։ Բրոկկոլին իր հերթին պարունակում է մեծ քանակությամբ A, C, E վիտամիններ, ինչպես նաև բջջանյութ, հակաօքսիդանտներ։ Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ ծծմբային միացություններ։ Այն օգնում է նվազեցնել մրսածության վտանգը կամ հեշտացնել դրա հաղթահարումը։

Մասնագետների կարծիքով՝ կոճապղպեղը ևս մեկ առողջարար «սուպերմթերք» է։ Այն հակաբորբոքային հատկություն ունի, իսկ կոճապղպեղի թեյը կարող է օգնել թեթևացնել կոկորդի ցավը:

Նաև՝ մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել հավի միս՝ վիտամին B6-ի աղբյուր։

panorama.am