Պատերազմները վերջանում են երկու եղանակով՝ անվերապահ կապիտուլյացիայով եւ վերապահ պայմաններով․ադրբեջանա-թուրքական կոալիցիային, որին աջակցում էին Իսրայելը` զենքով եւ Բրիտանիան` դիվանագիտությամբ, իսկ գուցե նաեւ այլ եղանակներով, Հայաստանը պարտվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Պարտությունը պետք է պայմանագրով ամրապնդի հաղթող կոալիցիայի պահանջները, դա է պատերազմի ու խաղաղության օրենքն, ինչը մենք չարեցինք 1994-ին։
Որն է հաղթող կողմերի պահանջները’ Ադրբեջանին պետք է իր կողմից վերահսկվող կապ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
Թուրքիային պետք է Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգից հանել եւ Հարավային Կովկասում մեծացնել իր լեգիտիմ ներկայությունը, որը պետք է ճանաչեն Ռուսաստանն ու Իրանը։
Այսպիսով.
1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը դեմ է Ռուսաստանը, որովհետեւ դա կնշանակի Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից։
2. Ադրբեջանի կողմից վերահսկվող դեպի Նախիջեւան մտահոգում է Իրանին նաեւ Ռուսաստանին։ Պատճառները պարզ են եւ այս հարցում եւս Հայաստանը միայնակ չէ, կամ ավելի ճիշտ այդ հարցերով Ադրբեջանը Իրանի ու Ռուսաստանի հետ պետք է պայմանավորվի, եթե անկեղծ խոսենք։
Առաջանում է հարց, Հայաստանն որպես պարտվող կողմ, ինչը պետք է զիջի։ Հիմնական թեման մնում է Ցեղասպանությունից հրաժարվել, զինանշան փոխել եւ այլն։ Դա է գինը, որը կարող է միանձնյա որոշումով տալ Հայաստանն, առանց Ռուսաստանի ու Իրանի դիմակայության։ Այստեղ որոշողը Հայաստանի իշխանությունն է, եւ կարծես թե պրոցեսը գնում է։ Սահմանադրական փոփոխություններ պատրաստող կոնտինգենտն էլ կարծես թե այս գործի համար իդեալական է ընտրված։
Մնացած հարցերով երկար ու մանրակրկիտ բանակցություններ են սպասվում»,- գրել է քաղաքագետը։