
Նռան հյութը կարող է օգտակար լինել շաքարախտով տառապող մարդկանց համար։ Ինչպես նշում է բժիշկ-սննդաբան Ռոբ Հոբսոնը (Մեծ Բրիտանիա), այս ըմպելիքը կարող է 3 ժամում նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Դեռեւս հստակ հայտնի չէ, թե ինչպես է դա տեղի ունենում, սակայն հետազոտողները կարծում են, որ այս էֆեկտը պայմանավորված է այս ըմպելիքում պարունակվող հակաօքսիդանտներով։
«Նռան հյութը հակաօքսիդանտների շատ բարձր կոնցենտրացիան ունի: Այն ունի երեք անգամ ավելի հակաօքսիդանտ ակտիվություն, քան կանաչ թեյը։ Այս հակաօքսիդանտները հիմնականում ֆլավոնոիդներ են բայց ես կարծում եմ, որ դա անտոցիանիններն են, որոնք հաղորդում են մուգ կարմիր-մանուշակագույն գույն: Այս հակաօքսիդանտները ինչ-որ կերպ կապվում են շաքարի հետ եւ թույլ չեն տալիս այդքան մեծ ազդեցություն ունենալ ինսուլինի մակարդակի վրա», – ասել է Հոբսոնը: