Lifehacker.ru կայքը գրում է, որ հնարավոր է ստուգել՝ արդյոք հեռախոսում տեղադրվա՞ծ են լրտեսական ծրագրեր։
- Մարտկոցի արագ լիցքաթափում։ Սմարթֆոնը ձեռք բերելուն հաջորդող մի քանի շաբաթները բավարար են հասկանալու համար՝ որքան ժամանակ կարող է հեռախոսը լիցքավորված մնալ։ Ժամանակի ընթացքում այդ ժամանակահատվածը կրճատվում է։ Սակայն սա չի կարող խանգարել նկատել, որ մարտկոցը սկսել է անբնական արագ լիցքաթափվել։ Պատճառը կարող են լինել սմարթֆոնում տեղադրված լրտեսական ծրագրերը, որոնք ոչ մի վայրկյան «չեն քնում» և շատ արագ լիցքաթափում են մարտկոցը։
- Հեռախոսի անսպասելի տաքացում։ Նույնիսկ սմարթֆոնների առաջատար արտադրողներն ապահովագրված չեն ինժեներական սխալներից, որոնք հանգեցնում են հեռախոսի տաքացման որոշակի գործողությունների կատարման դեպքում։ Դա նորմալ է, եթե հաշվի առնենք, թե ինչ գործողությունների դեպքում է դա տեղի ունենում։ Այլ հարց է, երբ հանգիստ վիճակում նույնիսկ հեռախոսը տաքանում է։ Հնարավոր է՝ մեղավոր են լրտեսական ծրագրերը, որոնք ռեսուրսներ են խլում։
- Տրաֆիկի արագ ծախսում։ Նվազագույնի եք հասցրել ինտերնետի օգտագործումը, գրեթե բոլոր գործողությունները կատարում եք Wi-Fi-ի օգնությամբ, սակայն տրաֆիկն արագ ծախսվում է մի քանի շաբաթվա ընթացքում՝ այն դեպքում, երբ նախկինում բավարարում էր ամբողջ ամսվա համար։ Հնարավոր է՝ խնդիրն առաջացնում են լրտեսական ծրագրերը. որոնք հավաքում և ուղարկում են բոլոր տվյալները։
- Խնդիրներ դինամիկի հետ։ Այս դեպքում ևս խնդիր կարող են առաջացնել լրտեսական ծրագրերը։
- Առանց պատճառի անջատում։ Սմարթֆոնն անջատվո՞ւմ է ֆիլմ դիմելու ընթացքում։ Եթե հեռախոսում ներբեռնված են լրտեսական ծրագրեր, հեռախոսը կարող է չենթարկվել, ինքնաբերաբար դուրս գալ հավելվածներից, անհասկանալի զգուշացումներ ուղարկել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը