Գլխապտույտը բավական լուրջ խնդիր է, որն ուղեկցվում է մի շարք տհաճ զգացողություններով և կարող է շատ վտանգավոր լինել։ Շատերը կարծում են, թե գլխապտույտը սովորաբար ի հայտ է գալիս կտրուկ և շատ դեպքերում չի ունենում որևէ պատճառ, մինչդեռ իրականում այս տհաճ խնդիրը կարող է պայմանավորված լինել բավական վտանգավոր հիվանդություններով, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել ու սկսել բուժումը։
Սա այն խանգարումներից է, որի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է դիմել բժշկին ու պարզել խնդրի պատճառը, սակայն եթե գլխապտույտը հազվադեպ բնույթ է կրում կամ պայմանավորված չէ առողջական որևէ լուրջ խնդիրներով, ապա կարելի է նաև ինքնուրույն միջոցներ ձեռնարկել տհաճ զգացողություններից ազատվելու համար։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները գլխապտույտի դեմ պայքարի համար։ Այս միջոցներն արդյունավետ են և օգնում են հեշտությամբ ազատվել տհաճ զգացողություններից՝ միաժամանակ չառաջացնելով կողմնակի բարդություններ։
50 գրամ բոված ու աղացած սուրճին ավելացնել 250 գրամ մեղր ու մեկ կիտրոնի հյութ, լավ խառնել և ընդունել ամեն անգամ ուտելուց երկու ժամ անց մեկ թեյի գդալ։ Ստացված դեղամիջոցը հարկավոր է պահել սառնարանում։
4 թեյի գդալ չորացրած ազնվամորուն ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 2-3 ժամ թրմել թերմոսի մեջ և խմել որպես թեյ օրական 2-3 անգամ։
Հունական ընկույզները տրորել ու մանրացնել, 1։1 հարաբերակցությամբ խառնել մեղրին և ընդունել օրական 2 անգամ ուտելուց հետո մեկական թեյի գդալ։