
Ռեհանը ծագումով ասիական բույս է եւ օժտված է բուժական հատկություններով: Այն լայնորեն կիրառվում է հատկապես այուրվեդայում՝ ավանդական հնդկական բուժական համակարգում:
Ինչպես նշվում է սննդի մասին պատմող Cuerpo Mente պարբերականում, ռեհանի եթերայուղը հարուստ է էստրագոլով, ցինեոլով, էվգենոլով, ֆլավոնոիդներով՝ միացություններով, որոնք կարող են օգտակար լինել օրգանիզմի համար: Բավականին հաճախ այդ յուղն օգտագործվում է մկանների թուլացման համար:
Ռեհանը նաեւ բարելավում է մարսողությունը, ախորժակ է գրգռում, նվազեցնում է գազերի առաջացումը եւ սպազմոլիտիկ ազդեցություն ունի:
Միզամուղ հատկության շնորհիվ ռեհանը նվազեցնում է օրգանիզմում ջրի հավաքման վտանգը: