Սպանախը այն մթերքներից է, որոնք դրականորեն են ազդում օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների վրա։ Այս մասին հայտարարել են «Ռոսկաչեստվո»-ի ներկայացուցիչները։ Մասնագետները պատմել են, թե ինչ օգտակար հատկություններ ունի սպանախը, փոխանցում է ФАН-ը։
Մասնագետների խոսքով՝ սպանախը հարուստ է սպիտակուցներով եւ վիտամին A-ով, բացի այդ, այն պարունակում է կալիում, որը բարելավում է սրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող պացիենտների վիճակը։
Սպանախի բաղադրության մեջ ցածր կալորիականությունը եւ բջջանյութի պարունակությունը այն օգտակար է դարձնում նյութափոխանակության ակտիվացման եւ քաշը վերահսկելու համար, ասում են սննդաբանները: Բացի այդ, այն պարունակում է ֆոլաթթու, որը նպաստում է աթերոսկլերոզի կանխարգելմանը։
Ըստ բժիշկների՝ սպանախն օգտակար է նաեւ նյարդերի համար։ Այս մթերքի բաղադրության մեջ հանքանյութերի բարձր պարունակությունը նպաստում է ինչպես հանգստանալուն, այնպես էլ նյարդային համակարգի աստիճանական վերականգնմանը: