Բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Օքսանա Միխալյովան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում խոսել է ավոկադոյի օգտակար հատկությունների մասին։ Սննդաբանի խոսքով՝ չնայած այն փաստին, որ այս միրգը շատ հարուստ է ճարպերով, այն իր մեջ պարունակում է օգտակար նյութերի մի ամբողջ ցանկ։
«Այս ճարպաթթուները կանխում են անոթների աթերոսկլերոզի զարգացումը, պաշտպանում մեր օրգանիզմը քրոնիկ բորբոքումից եւ 2-րդ տիպի շաքարախտից: Բացի այդ, դրանք աջակցում են իմունային համակարգին եւ մաշկի ու մազերի վիճակին՝ մազերը դարձնելով փայլուն, իսկ մաշկը՝ թավշյա ու նուրբ»,- ասել է Միխալյովան։
Մասնագետն ընդգծել է, որ ավոկադոն նաեւ մագնեզիում է պարունակում։ Բացի այդ, ավոկադոն պարունակում է այնպիսի հազվագյուտ տարրեր, ինչպիսիք են ցինկը, մանգանը եւ պղինձը, որոնք անհրաժեշտ են առողջ ոսկորների, մաշկի եւ վերարտադրողական համակարգի համար: