Բաղադրատոմս, որը քայքայում է լեղապարկի և միզապարկի քարերն ու իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը
Advertisement 1000 x 90

Բաղադրատոմս, որը քայքայում է լեղապարկի և միզապարկի քարերն ու իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը

Վարսակի կիսելը շատ օգտակար է ստամոքսի, լյարդի և երիկամների համար: Այն քայքայում է լեղապարկի և միզապարկի քարերը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Բացի այդ, վարսակը վերականգնում է ուժերը, էներգիա է հաղորդում և օգնում է ազատվել դեպրեսիայից:

Բաղադրությունը.

1 բաժակ վարսակ, 5 բաժակ ջուր, կաթ, մեղր:

Պատրաստման եղանակը.

1.      Վարսակին ավելացնել ջուր, դնել թույլ կրակին և եռացնել այնքան ժամանակ, մինչև դառնա հեղուկ կիսելի թանձրության:

2.      Ավելացնել այնքան կաթ, որ դառնա իր նախնական քանակության, և կրկին եռացնել:

3.      Երբ կիսելը մի փոքր սառի, ավելացնել 4 ճ.գ. (կամ ըստ ճաշակի) մեղր:

Այս կիսելը կարելի է օգտագործել օրվա ընթացքում ցանկացած քանակության: Այն հիանալի բուժիչ միջոց է, որը ամրապնդում և վերականգնում է առողջությունը:

Աղբյուրը՝ «Наслаждаться здоровьем»