Ձմեռն իր հետ բերում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մրսածությունն ու գրիպը։ Ognov.ru կայքը գրում է, որ մրսածությունը հաճախ է ուղեկցվում հազով և կոկորդի գրգռվածությամբ։ Որոշ դեղամիջոցներ կարող են ապահովել ժամանակավոր թեթևացում, սակայն չբուժել հիվանդության պատճառը։ Գերադասելի է հազն ու մրսածությունը բուժել տնային միջոցների օգնությամբ։ Այս բաղադրատոմսի օգնությամբ կարող եք բուժել հազը։
Բաղադրիչներ
- 2 թեյի գդալ կիտրոնի հյութ
- 1 թեյի գդալ մեղր
- ½ բաժակ ջուր
- 1 թեյի գդալ շաքար
- ½ թեյի գդալ իմբիր
- ¼ թեյի գդալ երիցուկ
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում՝ մինչև ստանաք պինդ պաստա։ Ջուր ավելացրեք և եռացրեք։ Եփեք դանդաղ կրակին այնքան ժամանակ, մինչև ստանաք պինդ մասսա։ Ապա թողեք սառչի։ Օրվա ընթացքում օգտագործեք 2-3 կաթիլ՝ հազից ազատվելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը