Հզոր բաղադրատոմս՝ ոսկորների և հոդերի ցավի դեմ
Advertisement 1000 x 90

Հզոր բաղադրատոմս՝ ոսկորների և հոդերի ցավի դեմ

Ժամանակի ընթացքում հոդերը պակաս ճկուն են դառնում, ինչն էլ հանգեցնում է ցավերի և դիսկոմֆորտի:

Մասնագետները պնդում են, որ հոդացավերը կարող են առաջանալ մի շարք պատճառներով, օրինակ՝ ծերացման, վնասվածքի, ողնաշարի խնդիրների, այս ամենը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Առողջական այս խնդիրը պետք է ժամանակին բուժել՝ ավելի լուրջ խնդիրները կանխարգելելու համար:

Այնուամենայնիվ,  գոյություն ունի մի բնական մեթոդ, որը հրաշալի կերպով կազատի ձեզ ոսկորների ցավերից և հոդացավերից:

Ինչպե՞ս պատրաստել այս բնական դեղամիջոցը

Բաղադրություն

  • 2 ճ/գ սննդի ժելատին
  • 50 գ դդմի սերմ
  • 3 ճ/գ չամիչ
  • 7 ճ/գ կտավատի սերմեր
  • 220 գ մեղր
  • 5 ճ/գ քունջութի սերմեր

Պարզապես խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերով, ապա խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում:

Օրական երկու անգամ՝ առավոտյան՝ դատարկ ստամոքսին, և ճաշից առաջ, ընդունեք այս խառնուրդից 1 ճաշի գդալի չափով:

Այս խառնուրդը խթանում է նյութափոխանակությունն ու ամրացնում է հոդերն ու ոսկորները: Շատ կարճ ժամանակում կնկատեք տարբերությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը