Որո՞նք են աղի ավելորդ օգտագործման նշանները
Advertisement 1000 x 90

Որո՞նք են աղի ավելորդ օգտագործման նշանները

Աղի չափազանց շատ օգտագործման դեպքում մարդը կարող է ծարավ, հոգնածություն, աշխատունակության անկում զգալ եւ քաշ հավաքել, «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան:

Մասնագետի խոսքով՝ երբ մարդը շատ աղի սննունդ է ուտում, նրա արյունը թանձրանում է եւ ավելի վատ է հոսում։ Այն վատ է սնուցում ուղեղը, սիրտը, ինչը հոգնածություն եւ թուլություն է առաջացնում:

«Դա կարող է դրսեւորվել աշխատունակության կորստով, դյուրագրգռությամբ, նորմալ կենտրոնանալու անկարողությամբ։ Մարդը կարող է այդ ամենը վերագրել սթրեսին, հոգնածությանը՝ ամեն ինչին, բայց, ըստ էության, դա աղի պատճառով է»,- նշել է սննդաբանը։

Բացի այդ, հեղուկի պահպանման պատճառով արյան ճնշումը բարձրանում է։ Արյունը պակաս թանձր դարձնելու համար օրգանիզմը մարդուն ազդանշան է ուղարկում եւ նա ուզում է ջուր խմել, բացատրել է փորձագետը։ Այսպիսով, աղի ավելցուկը քաշի ավելացման է հանգեցնում՝ հեղուկի կուտակման ժամանակ առաջացող այտուցների պատճառով, պարզաբանեց սննդաբանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունների համաձայն՝ պետք է օրական առավելագույնը հինգ գրամ աղ ուտել։ Ինչ վերաբերում է հիպերտոնիկ հիվանդներին, ապա նրանց օրական նորմն ավելի քիչ է՝ երեք գրամ։ Ընդ որում, սննդաբանը հիշեցրել է, որ արժե հաշվի առնել ոչ միայն մաքուր տեսքով աղը, այլեւ դրա թաքնված պարունակությամբ մթերքները՝ երշիկեղենը, սոուսները եւ նույնիսկ հացը։

med.news.am