5 լավագույն բանջարեղեն 50-ից բարձր մարդկանց համար
Advertisement 1000 x 90

5 լավագույն բանջարեղեն 50-ից բարձր մարդկանց համար

Բանջարեղենը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, ֆիտոնուտրիենտներ եւ հիվանդությունների դեմ պայքարող այլ միացություններ: Բանջարեղենի, հատկապես կանաչ բանջարեղենի քանակի ավելացումը բազմիցս նշվել է հետազոտությունների մեջ որպես առողջության բարելավման հիմնական միջոց, այդ թվում՝ 50 եւ 50-անց մարդկանց համար, գրում է Eat This, Not That!-ը։

Սննդաբան Մոլի Հեմբրին նշել է 5 լավագույն բանջարեղեն 50-ից բարձր մարդկանց համար։

  • Սպանախը պարունակում է վիտամին A եւ կարոտինոիդ պիգմենտներ՝ լյուտեին եւ զեաքսանտին, որոնք կարեւոր դեր են խաղում աչքերը արեւի ճառագայթներից եւ ծերացման հետեւանքով առաջացած փոփոխություններից պաշտպանելու գործում:
  • Կաղամբը պարունակում է քիչ օքսալատներ եւ հարուստ է կալցիումով:
  • Գանգրակաղամբից փորձեք չիփսեր պատրաստել՝ խառնելով մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղի եւ թխելով ջեռոցում։
  • Հռոմեական աղցանը պարունակում է վիտամին A եւ բջջանյութ։ Մեկ բաժակ նման աղցանը պարունակում է 10 կալորիաից քիչ կալորիա, ինչը հատկապես օգտակար է քաշը պահպանելու համար։
  • Ցուցակում վերջինը տերեւային ճակնդեղն (մանգոլդ) է։ Այն խորհուրդ է տրվում ուտել ամեն օր։ Ըստ հետազոտությունների տվյալների՝ մանգոլդը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից։

news.am