Ինչո՞վ է վտանգավոր շատ թունդ թեյը
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է վտանգավոր շատ թունդ թեյը

Թունդ թեյի հաճախակի օգտագործման դեպքում կարող են ստամոքսի, աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ի հայտ գալ, անքնություն, ինչպես նաեւ սրտանոթային համակարգի հիվանդությունների սրացում առաջանալ, URA.RU-ին ասել է սննդաբան Եվգենի Արզամասցեւը։

«Թեյի մեջ տանիններ կան՝ դաբաղանյութեր, որոնք որպես հակաօքսիդանտներ են գործում: Բայց եթե մարդը շատ է թեյ խմում, հատկապես՝ թունդ թեյ, ապա այդ դաբաղանյութերը կարող են ստամոքսի եւ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Կարեւոր է նաեւ հասկանալ, որ եթե մարդը գաստրիտ ունի, ապա թունդ թեյ խմել ցանկալի չէ։ Կարելի է փոքր մինուս անվանել այն, որ թեյը կարող է ախորժակի ավելացում առաջացնել։ Դա ոչ բոլորի մոտ է, բայց կան մարդիկ, ովքեր թեյ խմելուց հետո ավելի շատ են ուզում ուտել։ Կոֆեինը կարող է նաեւ անքնություն առաջացնել։ Եթե ​​մարդը վատ է քնում, ապա ցանկալի չէ գիշերը թունդ թեյ խմել»,- պարզաբանել է սննդաբանը։

Մասնագետը նաեւ նշել է, որ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ չպետք է թունդ թեյ խմեն, հատկապես, եթե այդ ըմպելիքի ընդունումը սրտի բաբախյունի հաճախության բարձրացման է հանգեցնում։

«Սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում եթե թեյ խմելը սրտի բաբախյունի հաճախություն է առաջացնում, ապա ավելի լավ է չխմել այն կամ այն թույլ պատրաստել: Խնդիրները տարբեր են, դա միայն սրտային հիվանդությունը չէ, կարող է նաեւ սրտանոթային համակարգի հիվանդություն, հիպերտոնիա լինել, այդ թվում՝ այն ​​պատճառով, որ կոֆեինը կարող է ճնշման իջեցման հանգեցնել»,- եզրափակել է Արզամասցեւը:

news.am