Raut.ru կայքը գրում է, որ նեխուրն օգնում է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև օրգանիզմը հագեցնում է օգտակար նյութերով և միկրոէլեմենտներով: Այն դրական ազդեցություն է թողնում նյութափոխանակության վրա: Նիհարելու համար նեխուրը կարող եք ավելացնել տարբեր ուտեստների մեջ: Կարելի է պատրաստել տասնյակի հասնող ուտեստներ, որոնք ոչ միայն կօգնեն ազատվել ավելորդ քաշից, քանի որ նեխուրը շատ քիչ կալորիականություն ունի, այլև համեղ են:
Նեխուր կարելի է օգտագործել ամեն օր. այս առումով որևէ սահմանափակում չկա: Կարող եք պատրաստել, օրինակ, աղցան, որի բաղադրության մեջ մտնում են նեխուր, հավի խաշած միս և խնձոր: Խաշած տավարի միսն ու նեխուրը ևս լավ համադրություն կլինի: