Eat This, Not That!-ը պատմել է արեւածաղկի սերմերի զարմանալի բուժիչ հատկությունների մասին։
Արեւածաղկի սերմերը պարունակում են միահագեցած եւ պոլիչհագեցած ճարպեր, ինչը կարող է օգնել նվազեցնել բորբոքումը։
Արեւածաղկի աղած սերմերը, անշուշտ, կարող են հանգեցնել նատրիումի առաջարկվող օրական քանակի ավելցուկի:
Circulation ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, որոնք ավելի շատ սերմեր են ուտում, այդ թվում՝ արեւածաղկի, սրտի հիվանդությունների ավելի ցածր ռիսկի են բախվում։
Բացի այդ, արեւածաղկի սերմերը կարող են օգնել նվազեցնել արյան ճնշումը:
Ըստ Cureus Journal of Medical Science-ի՝ արեւածաղկի սերմերը պարունակում են քլորոգենաթթու, որը, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։