Սալորի օգտագործումը օգնում է լրացնել օրգանիզմում K եւ C վիտամինների պակասը, ինչպես նաեւ բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը։
Բացի այդ, սալորը պարունակում է ավելի քիչ շաքար, քան շատ մրգեր եւ հատապտուղներ, ասել է սննդաբան Եվգենի Արզամասցեւը, փոխանցում է FAN-ը։
«Սալորի մեջ կարելի է առանձնացնել C եւ K վիտամինների առկայությունը, առաջինը պաշտպանում է իմունիտետը, երկրորդը օգտակար է արյունաստեղծության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այս վիտամինը նաեւ օգնում է նորմալացնել սրտանոթային համակարգի աշխատանքը»,-բացատրել է նա Газета.Ru-ին տված հարցազրույցում։
Բացի այդ, սալորը որոշակի քանակությամբ պղինձ է պարունակում։ Մասնագետի խոսքով՝ այն օգտակար է մաշկի, մազերի եւ եղունգների համար։