Գիտնականները կապ են հայտնաբերել մրգերի եւ բանջարեղենի անբավարար օգտագործման եւ երիկամների քրոնիկ հիվանդության միջեւ
Advertisement 1000 x 90

Գիտնականները կապ են հայտնաբերել մրգերի եւ բանջարեղենի անբավարար օգտագործման եւ երիկամների քրոնիկ հիվանդության միջեւ

Տարբեր մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը սովորական խորհուրդ է, սակայն շատ ամերիկացիներ քիչ են ուտում այդ սննդարար մթերքներից, ասվում է Journal of Renal Nutrition-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Սա հատկապես վերաբերում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ (ԵՔՀ) չափահաս պացիենտներին, որոնք ուտում են ավելի քիչ մրգեր եւ բանջարեղեն, քան այդ հիվանդությունը չունեցող նույնպիսի մարդիկ, հայտնել են Վիրջինիայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:

Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների՝ մոտ 37 միլիոն չափահասներ ԱՄՆ-ում ունեն երիկամների քրոնիկ հիվանդություն: Դա տեղի է ունենում, երբ երիկամները չեն կարողանում արդյունավետ կերպով զտել մարդու արյան թափոնները: Այս վիճակը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման, սրտի հիվանդությունների եւ ինսուլտի:

Հետազոտության համար գիտնականները վերլուծել են 1988-2018 թվականներին առողջության եւ սննդի վերաբերյալ ազգային հարցումների տվյալները:

Հետազոտողները պարզել են, որ 1988-1994 թվականներին երիկամների քրոնիկ հիվանդությամբ հարցվածների 52 տոկոսը շատ քիչ է մրգեր եւ բանջարեղեն օգտագործել՝ համեմատած այդ հիվանդությունը չունեցող մարդկանց 48 տոկոսի հետ:

2003-2010 թվականներին երիկամների քրոնիկ հիվանդությամբ հարցվածների 46 տոկոսն է շատ քիչ  մրգեր եւ բանջարեղեն օգտագործել՝ համեմատած մնացած 41 տոկոսի հետ։

Իսկ 2011-2018 թվականներին երիկամների քրոնիկ հիվանդությամբ հարցվածների 48 տոկոսն է շատ քիչ մրգեր եւ բանջարեղեն օգտագործել՝ մնացածների 46 տոկոսի համեմատ:

med.news.am