Համային հավելումով թեյի չափից ավելի օգտագործումը վտանգավոր է մարդու առողջության համար, «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Սինթետիկ բուրավետիչները վնասակար են օրգանիզմի համար, լավագույն դեպքում այն կարձագանքի ալերգիկ ռեակցիայով, վատագույն դեպքում՝ կարող են լինել ավելի լուրջ հետևանքներ։
«Չնայած չի կարելի ասել, որ ուղղակիորեն հավելումով թեյը ուռուցքի պատճառ է, քանի որ այդ համերը փորձարկված են, բայց այժմ խոսում ենք կուտակային ազդեցության մասին։
Իսկապես, ընդհանուր առմամբ, մարդը մահանում է ոչ թե հիվանդություններից, այլ այն բանից, որ կուտակվել է վնասի կրիտիկական զանգված, մուտացիաներ, և մարմինն այլևս չի կարող վերարտադրել առողջ բջիջները»,- բացատրել է բժիշկը։
Նման ըմպելիքները նաև անտեղի ծանրաբեռնում են լյարդն ու երիկամները։ Եթե մարդը չի կարող լիովին հրաժարվել նման թեյից, ավելի լավ է ընտրել բնական հավելումներով թեյ։