Արդեն 3 տարի է ինչ Տավուշի մարզում՝ սահմանամերձ Սարիգյուղում, աճեցվում է աշխարհի ամենաթանկ համեմունք համարվող շաֆրանը։
Հայկական հողում աճեցված շաֆրանին տրվել է որակի ամենաբարձր կարգը։ Այն գործածում են Եվրոպայի բարձրակարգ խոհարարները։
Հայաստանում աճեցվող շաֆրանն օրգանական ու պրեմիում է, այսինքն առաջին կարգի է համարվում։ Ու դա ոչ թե մենք՝ հայերս ենք փաստում, այլ ֆրանսիական ու գերմանական լաբորատորիաները։ Հայաստանում աճեցվող շաֆրանը պրեմիում է բոլոր երեք չափանիշներով՝ համ, բույր և գույն։ Շաֆրանի աճեցման մշակույթը Հայաստան 3 շվեյցարացիներ բերեցին, նրանցից մեկն ազգությամբ հայ է, ծնունդով` Սարիգյուղից։
Շաֆրան․․․ անգնահատելի համեմունք