Բոլորս էլ գիտենք, որ ծխելը վնասակար է առողջությանը: Այնուամենայնիվ, սա չի օգնում նվազեցնել ծխողների թիվը մեր հասարակությունում: Գիտնականները պնդում են, որ վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կան մի քանի մթերքներ, որոնք արդյունավետ կերպով պայքարում են նիկոտինի վատ ազդեցության դեմ և օգնում են թոքերը մաքրել նիկոտինից:
finelivingadvice.com-ը ներկայացնում է 4 բաղադրիչ, որ կմաքրեն ձեր թոքերը նիկոտինից
- Սխտոր
Սխտորն առողջ թոքեր ունենալու լավագույն գրավականն է: Այն ֆիլտրի ազդեցություն ունի և ամբողջովին մաքրում է թոքերը:
- Կոճապղպեղ
Կոճապղպեղն օգնում է բրոնխիալ խնդիրների դեպքում և վերացնում է թոքերից ավելորդ տարրերը: Կոճապղպեղն ունի նաև հականեխիչ և հակաբակտերիալ հատկանիշներ:
- Սելեն
Սելենը հանքանյութ է, որը հանդիպում է մի քանի մթերքների մեջ: Կարող եք այն օգտագործել՝ որպես սննդային հավելում: Այս հանքանյութը վիտամին E-ի առկայությամբ խթանում և ամրացնում է թոքերի լորձաթաղանթը:
- Գրեյպֆրուտ
Այս ցիտրուսային միրգը պարունակում է հակաօքսիդանտներ և հայտնի է՝ որպես քաղցկեղի դեմ պայքարող լավագույն միրգ:
Որքան առողջ կյանք և սննդակարգ վարեք, այնքան ավելի կպակասեցնեք տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկը: Ժամանակակից աշխարհում նոր ի հայտ եկող հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը կանխարգելումն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը