1. Խորոված սոխը օգնում է բուժել խոցերն ու երկար չապաքինվող վերքերը: Խորովեք սոխը կեղևով ու դրեք այն ախտահարված հատվածների վրա այնքան, մինչև որ նկատելի լինի վիճակի բարելավում:
2. Խորոված սոխը կարող եք օգտագործել մկնոռի (չիբանների) բուժման համար: Օրական 20 րոպե տաք սոխով թրջոցը պահեք վնասված հատվածի վրա և շատ շուտով չիբանը կանհետանա:
3. Խորոված սոխի միջոցով հնարավոր է անգամ բուժել թութքը: Սոխով թրջոցը պարունակում է ախտահանող հատկություններ և օգնում է մաշկի հյուսվածքներին արագ վերականգնվել:
4. Խորոված սոխը խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել սննդի մեջ բոլոր նրանց ում մոտ նկատվում է արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ: Ինֆարկտից կամ ինսուլտից հետո խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել խորոված սոխ:
5. Այն խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել նաև նրանց, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, կամ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումնեով: Խորոված սոխի մեջ առկա ծծումբն ու երկաթը օգնում են կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ու օգնում են ենթաստամոքսային գեղձին ու լյարդին նորմալ աշխատել:
6. Խորոված սոխի օգտագործման դեպքում բարելավվում է հիպերտոնիայով ու աթերոսկլերոզով հիվանդների վիճակը: Սոխը օգնում է անոթներին մաքրվել՝ ազատելով խոլեստերինային կուտակումներից և կանխում է արյան ճնշման կտրուկ տատանումները:
Խորովելու արդյունքում ինչպես նշեցինք, սոխը չի կորցնում իր օգտակարությունը, նրանից միայն «անհետանում» են եթերային յուղերը որոնք թարմ սոխին հաղորդում են յուրօրինակ համ ու հոտ: Խորովելու համար ցանկալի է ընտրել միջին չափսի սոխ: