Քրոնիկական հոգնածությունը ժամանակակից աշխարհի ամենատարածված խնդիրներից մեկն է։ Steptohealth.ru կայքը գրում է, որ, եթե այս խնդիրը նաև ձեզ է անհանգստացնում, կարող եք փորձել գազարից և սխտորից պատրաստվող այս միջոցը։ Այս մթերքները կօգնեն ձեզ հոգ տանել առողջության մասին։
Գազարը վիտամինների և հանքանյութերի հարուստ աղբյուր է։ Օրվա ընթացքում 1 բաժակ գազարի հյութն օրգանիզմը հագեցնում է հակաօքսիդանտների անհրաժեշտ քանակով, վիտամիններով, մասնավորապես՝ A, C, K, B8, B9, թթուներով և այնպիսի հանքանյութերով, ինչպիսին են կալիումը, երկաթը։ Այն բազմաթիվ հակաբակտերիալ նյութեր է պարունակում, որոնք խթանում են իմունային համակարգը։ Այն կարգավորում է նյութափոխանակությունը, առողջացնում օրգանիզմը, օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
Սխտորը լավագույն պաշտպանությունն է բազմաթիվ հիվանդություններից։ Այն մի խումբ օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ վիտամիններ C, B, հանքանյութեր՝ ֆոսֆոր, ցինկ, երկաթ, ինչպես նաև՝ սպիտակուցներ։
Ինչպես պատրաստել հյութը. բաղադրիչներ
3 գազար
2 պճեղ սխտոր
1 բաժակ ջուր՝ 200 մլ
Պատրաստման եղանակը
Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է ընդամենը 5 րոպե։ Սա իդեալական տարբերակ է՝ լավ նախաճաշ ունենալու համար։
Գազարն ու սխտորը պետք է թարմ լինեն։
Լավ լվացեք գազարը, քամեք հյութը։
Սխտորը ճզմեք։
Սխտորն ու գազարը լցրեք բլենդերի մեջ, խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը