Կունմինգի համալսարանի (Հարավային Կորեա) գիտնականները պարզել են, որ կանաչ թեյի օգտագործումը կապված է ավելի երկար տելոմերների հետ, որոնց կրճատումը տեղի է ունենում ծերացման հետ զուգընթաց: Հետազոտությունը հրապարակված է Scientific Reports ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 1952 մարդ։ Նրանք համակողմանի բուժզննում են անցել, պատասխանել են նաև սնվելու և ապրելակերպի վերաբերյալ հարցաշարին։ Նրանց տելոմերների երկարությունը չափվել է լեյկոցիտներով՝ մարդու իմունային համակարգի բջիջներով։
Ամենակարճ տելոմերներով մասնակիցները հիմնականում տղամարդիկ են եղել, որոնք ծխում են և ավելի քիչ կանաչ թեյ են օգտագործել: Ընդհանուր առմամբ, գիտնականները ցույց են տվել, որ կանաչ թեյի օգտագործումը կապված է ավելի երկար տելոմերների հետ 65 տարեկանից ցածր հիվանդների մոտ:
Գիտնականների տվյալները կարող են նշանակել, որ կանաչ թեյի օգտագործումը կարող է դանդաղեցնել կենսաբանական ծերացումը։ Սակայն նման եզրահանգումները հաստատելու համար անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ տարբեր ազգությունների և տարիքի մասնակիցների օգնությամբ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տելոմերները՝ քրոմոսոմների ծայրերը, կարևոր դեր են խաղում մարդու քրոմոսոմները միաձուլումից և քայքայումից պաշտպանելու գործում։ Բջիջների բաժանումը հանգեցնում է տելոմերների կրճատմանը, ինչը վտանգի տակ է դնում բջիջը: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լեյկոցիտներում տելոմերների երկարությունը կարող է ծառայել՝ որպես կենսաբանական ծերացման նշան և կապված է հիպերտոնիայի, գիրության, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, դեմենցիայի և շաքարային դիաբետի հետ: