1483 թ. սըր Թոմաս Լեմյուել Հոուքը 323 զոհվածներից մեկն էր Սլոուտեր Բրիջի մոտ տեղի ունեցած մարտի ժամանակ: Կանխատեսելով իր մահը, նա նամակ է գրել իր երեխաներին՝ «Ասպետի օրենքները»՝ կյանքի դասերը, որոնք կուզեր փոխանցել իր 4 երեխաներին: Վնասված այս նամակը, ադապտացրել ու վերականգնել է Իթան Հոուկը, երբ այն բարեկամները հայտնաբերեցին Հոուքի ծոռնուհու մահից հետո, իրենց ընտանեկան ագարակի նկուղից 1970 թ.-ին, Օհայոյի նահանգի Ուինսվիլ տեղանքում:
Դրա արդյունքում էլ հայտնվեց այս գիրքը «Ասպետի օրենքները» (Rules for a Knight), որը իրականում գեղարվեստական ստեղծագործություն է: Ինչո՞ւ հենց ասպետների մասին: Իթան Հոուքը բացատրում է այսպես,-«Ինձ միշտ դուր է եկել ասպետության գաղափարը: Այն նշանակում է. լավ մարդ լինելը շատ լավ է: Կամ ձգտել լավ մարդ լինել, դա շատ լավ է: Սըր Թոմաս Լեմյուել Հոուքը սկսեւմ է այսպես.- Ես կկիսվեմ ձեզ հետ իմ կյանքի ամենաթանկ պատմություններով, որոնք կմնան ձեր հոգու խորքում և կծառայեն ձեզ»:
1.Միայնություն
Ձեզ հետ միայնակ եղեք: Լռությունը՝ օգտակար գործիք է ձեր իսկ իմաստության և մտքի պայծառության համար: Մեր հոգու ձայնը շատ փափուկ է, այն չես լսի աղմուկի մեջ: Ինչպես պղտոր ջրում չես տեսնում քո արտացոլումը, այնպես էլ հոգու հետ է: Լռության մեջ մենք կարող ենք զգալ մեր մեջ քնած հավերժությունը:
2. Համեստություն
Երբեք մի բարձրաձայնեք, որ ասպետ եք, պարզապես ձեզ ասպետի մես պահեք: Դուք ուրիշներից լավը չեք, իսկ ուրիշները՝ ձեզնից:
3. Շնորհակալություն
Կյանքի պարգևի միակ խելամիտ պատասխանը՝ շնորհակալությունն է: Ասպետը ամեն տեղի ունեցածի համար ասում է շնորհակալություն: Եվ, ինչ որ լինելու է հետո՝ այո:
4. Հպարտություն
Երբեք մի ձևացրեք, որ ասպետ չեք և մի ցածրացեք, մտածելով, որ ուրիշների համար այդպես ավելի լավ կլինի: Մենք մեծագույն հարգանք ենք տածում ուրիշների հանդեպ, տալով մեր միջի ամենալավը:
5. Փոխազդեցություն
Մեզանից ամեն մեկը իր ճանապարհով է գնում: Մենք ծնվում ենք որոշակի ժամանակ, որոշակի տեղում և մեր խնդիրները եզակի են: Ասպետներիս համար, ինքնության ըմբռնումը և հարգանքը կյանքի պես կարևոր է մեր ունակությունը և հավաքական ուժը օգտագործելու համար: Ուժի գործադրումը կարող է անհրաժեշտ լինել արտակարգ իրավիճակներում պաշտպանվելու համար: Բայց միայն արդարադատությունը, ազնվությունը և համատեղ գործողությունները հաջողություն կբերեն ժողովրդին կառավարելու համար: Մենք պարտավոր ենք ապրել և աշխատել միասին, որպես եղբայրներ, կամ միասին մեռնել՝ որպես հիմարներ:
6. Ընկերություն
Ձեր կյանքի որակը հաճախ որոշվում է նրանով, թե ում հետ եք դուք որոշել անցկացնել ձեր ժամանակը:
7. Ներում
Ով չի կարողանում հեշտությամբ ներել, նա քիչ ընկերներ կունենա: Ուրիշների մեջ լավը փնտրեք:
8. Ազնվություն
Անազնիվ լեզուն ու խելքը վատնում են ձեր ժամանակը, ուրեմն անիմաստ վատնում են ձեր կյանքը նույնպես: Մենք այստեղ ենք, որ աճենք, իսկ ճշմարտությունը՝ ջուրն է, լույսը և հողը, որից մենք բարձրանում ենք: Պաշտպանված սուտը դուրս է գալիս խավարից, այն մեզ ոչ միայն ուրիշներից է թաքցնում, այլև մեր իսկ հոգուց:
9. Խիզախություն
Այն ամենը, ինչ լույսն է տալիս, պետք է դիմանա:
10. Հմայք
Հմայքը՝ փոփոխությունների ընկալումն է: Բաց ու ճկուն եղեք:
11. Համբերություն
«Կյանքի միակ շանս» հասկացողություն գոյություն չունի: Ունայն միտքը դա հունից ընկած միտքն է. այն ունակ չէ ո՛չ պարզ տեսնելու և ո՛չ էլ պարզ լսելու: Նա տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել և լսում է այն, ինչը վախենում է լսել և շատ բաներ բաց է թողնում: Ասպետը, ժամանակը իր դաշնակիցն է դարձնում: Գործելու պահն է գալիս, իսկ պարզ մտքով այդ պահն ակնհայտ է:
12. Արդարություն
Ասպետը միայն մի բան չի հանդուրժի – անարդարությունը: Իսկական ասպետը, բոլոր ժամանակներում պայքարում է մարդկային արժանապատվության համար:
13. Մեծահոգություն
Դուք ձեռնունայն եք ծնվել և ձեռնունայն էլ կհեռանաք այս կյանքից: Եղեք խնայող և մեծահոգի կլինեք:
14. Կարգապահություն
Մարտի դաշտում և առհասարակ, դուք կհաջողեք այնքան, որքան պատրաստվել եք: Պարապելով, դուք ճանապարհ եք կառուցում ձեր նպատակներին հասնելու համար: Առավելությունը արմատավորված է մանրուքներին ուշադրություն դարձնելու մեջ: Որքան ասպետը պատրաստված է, այնքան քիչ է հավանականությունը, որ կհանձնվի:
15. Նվիրում
Սովորական ջանք՝ սովորական արդյունք: Ամեն օր ջանացեք պահել այս օրենքները: Հաջողությունը մտադրության հետևանք է: Անսասան եղեք: Զնդանը կվերապրի մուրճը:
16. Խոսք
Ուրիշների մասին վատը մի խոսեք: Ասպետը նորություններ չի տարածում, որոնցում համոզված չէ և չի դատում այն, ինչից գլուխ չի հանում:
17. Հավատ
Երբեմն որպեսզի ավելի շատ հասկանալ, պետք է ավելի քիչ իմանալ:
18. Հավասարություն
Յուրաքանչյուր ասպետի համար ժողովրդի իրավահավասարությունը անսասան ճշմարտություն է: Ասպետը երբեք չի հանդուրժում կնոջ կամ տղամարդու նվաստացումը: Եթե անգամ ներկա է գտնվում, նա պետք է կանգնեցնի այն մարդուն, ով վիրավորում և անհարգալից բառեր է օգտագործում:
19. Սեր
Սերը, դա վերջնական նպատակն է: Այն մեր կյանքի երաժշտությունն է: Այնպիսի արգելք չկա, որ նա չհաղթահարի:
20. Մահ
Կյանքը, դա ներումների երկար շարք է: Զարմացնել կարող են միայն հանգամանքները: Ասպետը շնորհակալ է իրեն տրված կյանքի համար: Նա մահից չի վախենում, որովհետև գործը, որ սկսել է մեկ ասպետը, կարող են ավարտել ուրիշները:
kulturologia.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը