Կազմվածքի համար օգտակար հինգ ըմպելիք
Advertisement 1000 x 90

Կազմվածքի համար օգտակար հինգ ըմպելիք

Սննդաբան Ռոհինի Փաթիլը Health Shots-ի հոդվածում նշել է հինգ ըմպելիք, որոնք օգտակար են կազմվածքի համար:

Դետոքս թեյը, որը պարունակում է խատուտիկ, կոճապղպեղ եւ մատուտակի արմատ, նրա խոսքով, օգնում է բարելավել մարսողությունը։

Քրքումով տաք ջուր։ «Խառնեք քրքումի փոշին տաք ջրի եւ մի քիչ մեղրի կամ կիտրոնի հետ՝ օրվա սկզբի համար եւս մեկ հիանալի ըմպելիք պատրաստելու համար: Քրքումով ջուրն օգնում է մարսողությանը, արագացնում նյութափոխանակությունը, ինչպես նաեւ օգնում է նվազեցնել որովայնի փքվածությունը»,- բացատրել է բժիշկը։

Հալած յուղով ջուր։ Ըստ Ռոհինի Փաթիլի՝ այս համադրությունը հարուստ է օգտակար ճարպերով, օգնում է մարսողությանը, ինչպես նաեւ երկարացնում է հագեցածության զգացումը։

Ջուր՝ խնձորի քացախով, մեղրով եւ կիտրոնի հյութով։ Սննդաբանի խոսքով՝ այս ըմպելիքը նվազեցնում է որովայնի փքվածությունը, նպաստում է ճարպերի քայքայմանը եւ նվազեցնում արյան շաքարի մակարդակը։

Ջուր՝ վիտամին C-ով հարուստ կիտրոնով։ «Առավոտյան կիտրոնով ջուր խմելը կարող է օգնել հեռացնել տոքսինները եւ թեթեւացնել ստամոքսի անմարսողությունը», – բացատրել է Փաթիլը:

news.am