7 միրգ, որոնք օգտակար են առողջության համար
Advertisement 1000 x 90

7 միրգ, որոնք օգտակար են առողջության համար

Դիետան՝ հարուստ մրգերով, կարող է պաշտպանել մարդուն տարբեր տեսակի հիվանդություններից: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ օրական մրգի 5 չափաբաժնի օգտագործումն ընդունակ է իջեցնել ուռուցքների առաջացման ռիսկը 40 տոկոսով: Դրանք են

  1. Կարմիր խնձոր

Գիտնականները հայտնաբերել են, որ կարմիր գույնի մրգերն իջեցնում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այդ գույնն ապահովող կարոտինոիդներն ունեն հակաքաղցկեղային հատկանիշներ:

  1. Մանգո

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կանայք, որոնք մանգո են ուտում, ունենում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ցածր ռիսկ: Մանգոն պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլ, որն ունի հակաօքսիդանտային հատկանիշներ, ինչն էլ օգնում է իջեգնել քաղցկեղի զարգացման ռիսկը:

  1. Ցիտրուսներ

Նարինջը, թուրինջը, կիտրոնը հարուստ են վիտամին C-ով: Վիտամին C-ն կանխարգելում է նիտրոզամինների առաջացումը, որոնք ունեն հզոր քաղցկեղածին հատկություններ: Վիտամին C-ն օգնում է կանխարգելել ստամոքսի, կրծքագեղձի և թոքերի քաղցկեղը:

  1. Կիվի

Կիվին պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, և ինչպես ցիտրուսային մրգերը, այնպես էլ կիվին, գերազանց միջոց է քաղցկեղի կանխարգելման և բուժման համար:

  1. Ավոկադո

Ավոկադոն պարունակում է լյուտեին, մագնիում և մոնոչհագեցած ճարպեր: Այս մրգի մեջ առկա է ուժեղ ազդող հակաօքսիդանտ: Ավոկադոն հանդիսանում է նաև բետա-կարոտինի լավ աղբյուր և պարունակում է ավելի շատ կալիում, քան բանանը: Այս միրգն օգնում է պայքարել բերանի խոռոչի, կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղների դեմ:

  1. Կարմիր փյունիկ (финик)

Կարմիր փյունիկը հարուստ է վիտամիններ B-ով, C-ով և P-ով, ինչպես նաև կարոտինով: Ամեն օր կարելի է օգտագործել 10 փյունիկից պատրաստած թուրմ: Այն կօգնի բարձրացնել իմունիտետը, ամրացնել օրգանիզմը և կանխարգելել քաղցկեղով հիվանդանալը:

  1. Ազնվամորի

Ազնվամորին պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, միներալներ, ինչպես նաև հակաօքսիդանտներ, որոնք կոչվում են անտոցիանին: Այն ընդունակ է կանխարգելել քաղցկեղների մի քանի տեսակներ: Բժիշկները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 40 գրամ ազնվամորի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը