
Ճիշտ գործածության դեպքում սխտորը կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այս մասին, ինչպես փոխանցում է Sayidaty պորտալը, ասել է սննդաբան Միրնա-ալ-Ֆաթին։
Ինչպես պարզաբանել է մասնագետը, առողջ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների առկայության դեպքում սխտորի ամենօրյա օգտագործումը կարող է օգնել նվազեցնել քաշը և ճարպային զանգվածը, ինչպես նաև ավելի սլացիկ դարձնել գոտկատեղն ու կոնքերը։
Բացի այդ, սխտորը բարձրացնում է էներգիայի մակարդակը, իսկ դրա մեջ պարունակվող սննդանյութերն օգնում են արագացնել նյութափոխանակությունը։ Ավելին՝ սխտորն օգնում է նաև մաքրել օրգանիզմը վնասակար տոքսիններից, ինչը ևս շատ կարևոր է։