Արյան վատ շրջանառության և գլխnւղեղի անոթների խցшնմшն դեպքում շատ հшճшխ գլխացավեր են առաջանnւմ:
Շատ հաբեր այդ ցավը չեն վերացնում կամ շատ քիչ ժամանակով են վերացնում: Առաջարկում ենք բնական միջոց, որը կօգնի լավացնել գլխուղեղի արյան շրջանառությունը և բառացիորեն մի քանի րոպեում վերացնել գլխացավը:
Բաղադրիչները՝ Կատվախոտի թուրմ՝ 100 մլ, Էվկալիպտի թուրմ՝ 100 մլ, Քաջվարդի թուրմ՝ 50 մլ, Առյուծագու թուրմ՝ 100 մլ, Անանուխի թուրմ՝ 50 մլ, Ալոճենու թուրմ՝ 100 մլ, 10 հատ մեխակ, 1 ճ/գ մեղր. 10 գ կոճապղպեղի փոշի:
Բոլոր բաղադրիչները դնել մուգ ապակե տարայի մեջ և 25 օրով թողնել մութ տեղում՝ թրմվելու, պարբերաբար թափահարել, հետո քամել: Խորհուրդ է տրվում ընդունել 25-ական կաթիլ օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ (առավոտյան և երեկոյան):
Մենք առաջարկում ենք բուժիչ բույսերի հանգստացնող թուրմերով շատ արդյունավետ խառնուրդ: Այն, որ բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են, ճշմարտություն է: Այդ թուրմերը կօգնեն թուլանալ, վերականգնել և ամրապնդել նյարդային համակարգը:
Կատվախոտի թուրմ՝ 100 մլ
Էվկալիպտի թուրմ՝ 50 մլ
Քաջվարդի թուրմ՝ 100 մլ
Առյուծագու թուրմ՝ 100 մլ
Անանուխի թուրմ՝ 25 մլ
Պատրաստումը՝ Խառնեք բոլոր թուրմերը և 2 շաբաթով մութ տեղում դրեք, մի թափահարեք: Խորհուրդ է տրվում ընդունել ուտելուց 15-20 րոպե առաջ օրը 3 անգամ՝ 1-ական թ/գ խմելու ջրով:
Հակացուցումներ` Խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության և կրծքով կերակրելու շրջանում, մինչև 12 տարեկան երեխաներին, հարբեցողության դեպքում, ամեն օր ավտոմեքենա վարող մարդկանց և խառնուրդի ցանկացած բաղադրիչից ալերգիայի դեպքում: