Բնական միջոց, որը կօգնի արթրիտի, հոդատապի, հոդերի ցավերի դեպքում
Advertisement 1000 x 90

Բնական միջոց, որը կօգնի արթրիտի, հոդատապի, հոդերի ցավերի դեպքում

Համեղ սմուզի, որը նաև օգտակար է առողջությանը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ բանանն ու ռեհանը հարուստ են հակաօքսիդանտներով, կարող են օգնել պայքարել բորոբոքման դեմ, որը հանգեցնում է հոդացավերի, հոգնածության, գլխացավի և այլ խնդիրների:

Ռեհանը հակաբորբոքային հատկություններ ունի, այդ պատճառով հաճախ է օգտագործվում հոդատապի, արթրիտի, այլ բորբոքային խնդիրների դեպքում: Այն հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմը պաշտպանում են վաղաժամ ծերացումից:

Ռեհանը հաճախ օգտագործվում է մեծ քանակով գազերի առկայության, փորկապության, մթերքը լավ չյուրացնելու դեպքում:

Բաղադրիչներ

  • 2 հասած բանան
  • ռեհանի 10 տերև
  • 1 թեյի գդալ մեղր
  • 1 բաժակ նշի կամ քունջութի կաթ
  • կես թեյի գդալ կակաո՝ ըստ ցանկության:

Ինչպես պատրաստել: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված:

Օգտագործեք մի շաբաթ: Արդեն մեկ շաբաթ անց ինքնազգացողության լավացում կնկատեք, կամրանան մազերն ու եղունգները:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը