Նշվել են առողջության համար օգտակար ծծմբով հարուստ բանջարեղենները
Advertisement 1000 x 90

Նշվել են առողջության համար օգտակար ծծմբով հարուստ բանջարեղենները

Օսակայի (Ճապոնիա) համալսարանի հետազոտողները որոշել են ստույգ պարզել ծծմբի պարունակությունը բանջարեղեններում, ներառյալ սոխը եւ սխտորը։ Նրանք ծծմբի բարձր պարունակություն են հայտնաբերել 22 բանջարեղեններում։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Food Chemistry-ում։

Ծծմբի շնորհիվ մթերքները դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա. ծծումբը հակաօքսիդանտի դեր է կատարում։

Հեղինակներն օգտագործել են մասս-սպեկտրոմետրիայի մեթոդը՝ կայուն իզոտոպների բաժանման մեթոդի կիրառմամբ։ Պարզվել է, որ ռեակցիայի ունակություն ունեցող պոլիսուլֆիդների բարձր մակարդակներ կարող են հայտնաբերվել ոչ միայն պրաս-սոխի տիպի, այլեւ խաչածաղկավոր (Brassicaceae) բանջարեղեններում, ինչպիսին են բրոկոլին եւ կաղամբը։

Հեղինակները հույս ունեն, որ իրենց աշխատանքի արդյունքները կօգնեն մշակել մթերքներ եւ հավելումներ, որոնք հարուստ կլինեն ակտիվ պոլիսուլֆիդներով։

news.am